«Փաշինյանի իշխանությունն օր առաջ պետք է հեռանա». Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպել է Շանթ Հարությունյանի հետ

 

«Շանթ դաշինք» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը հանդիպել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Սույն թվականի մայիսի 16-ին, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հրավերով, տեղի է ունեցել Շանթ Հարությունյանի և Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հանդիպումը։

Առանձնազրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական դրությունները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կողմերը վերահաստատել են իրենց դիրքորոշումները, առ այն, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն օր առաջ պետք է հեռանա։

Շանթ Հարությունյանը հայտնել է իր մտահոգությունները՝ Հայաստանի նկատմամբ արտաքին սպառնալիքների մասին։

Շանթ Հարությունյանն ու Բագրատ Սրբազանն ընդգծել են Հայաստանի ներքին կայունության կարևորությունը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով