Անցյալից սարսափող Նիկոլը և Սերժ Սարգսյանի վերադարձը

 

Այսօր ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը կարճ անոնսներով հայտարարեց առաջիկա օրերին կայանալիք և շատ սպասված հարցազրույցի մասին: Հիշեցնենք, որ դեռ ապրիլի 16-ին ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից առաջ Սերժ Սարգսյանը լրագրողներին խոստացել էր արտակարգ դրության ռեժիմի չեղարկումից անմիջապես հետո հրավիրել մամուլի ասուլիս և առաջին հանդիպման ժամանակ պատասխանել ապրիլյան իրադարձությունների հետ կապված բոլոր հարցերին: Սակայն երկրում անդադար շարունակվող «արտակարգդրությունային» վակխանալիան, որի վերջը չի երևում, թույլ չէր տալիս Սերժ Սարգսյանին կատարել իր խոստումը: Ուստի որոշում կայացվեց, որպեսզի ավանդական մամուլի ասուլիսին նախորդի կարճ տեսանյութերի շարքը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հանրությանը ներկայացված տեսանյութերի հիմնական թեման 2016 թվականի ապրիլյան պատերազմն էր: Սակայն 3-րդ նախագահի խոսքերում կարմիր գծով անցնում էր այն միտքը, որ անցյալին վերադարձ լինել չի կարող: Սա ուղղակիորեն զրոյացնում է օրվա իշխանության կողմից անդադար չեղարկվող այն թեզը, որ այն օրը երբ Փաշինյանը իշխանության չլինի, նախկինները վերադառնալու են և ժողովրդին կեղեքեն: Անտեղի հանրության շրջանում այդ անհեթեթ թեզը շահարկողներին հիշեցնենք, որ դեռ հին Հունաստանում փիլիսոփա Հերակլիտն ասել է, որ նույն գետի մեջ երկու անգամ մտնել հնարավոր չէ: 3-րդ նախագահը նաև հստակ շեշտեց, որ անցյալի հետ հարցերը պետք է ավարտել և որ հնարավոր չէ ունենալ լավ ապագա առանց անցյալը խորապես հասկանալու:

Սա առիթ է տալիս սպասելու, որ հարցազրույցի ժամանակ կլսենք անցյալին վերաբերվող բոլոր կնճռոտ հարցերի պատասխանները: Հանրությունը իսկապես սպասում է դրան, սպասում է, որ ի վերջո կպարզաբանվեն բոլոր այն ստերը, որոնք տարիներ շարունակ տարածվել են իշխանություն տենչող ուժերի կողմից: Շատ շուտով ստերի այդ բուրգը փլուզվելու է:

Տեսանյութերում Սերժ Սարգսյանը շեշտում է, որ մենք միանշանակ հաղթանակ ենք տարել 2016 թվականին և որ յուրաքանչյուր զոհը ողբերգություն է: Սա գիտեն բոլորը, բացի այն զանգվածից, որը շարունակաբար փորձում է արժեզրկել ապրիլյանի հաղթանակը՝ հավանաբար արդարացնելու համար այն, որ 2018 թվականի իշխանազավթումից հետո իշխանության եկած ուժերը չկարողացան օգտագործել այդ հաղթանակը և դիվանագիտական դիրքեր զիջեցին: 3-րդ նախագահը նաև շեշտեց, որ նորանկախ Հայաստանի պատմությունը չի կարող սկսվել 2018 թվականի ապրիլից: Սա վստահաբար առանձնահատուկ դժգոհություն կառաջացնի իշխանական շրջանակներում և կհանգեցնի օրվա իշխանությանը բնորոշ հիստերիկ և պարանոիդալ բնույթի տեքստերի տեղատարափի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կասկած չկա, որ այսօր հրապարակված կարճ տեսանյութերը մեծ աղմուկ կբարձրացնեն: Չի բացառվում նաև, որ օրվա իշխանությունը գործի կդնի իր ամբողջ զինանոցը տեսանյութերի ազդեցությունը չեզոքացնելու համար: Բայց այսօր Հայաստանը այլևս 2018 թվականի Հայաստանը չէ: Մարդիկ ուզում են լսել ճշմարտությունը և հանրությունը պատրաստ է լսել այդ ճշմարտությունը հենց Սերժ Սարգսյանից:

Արձանագրենք, որ իշխանազավթումից հետո երկու տարի շարունակ օրվա իշխանությունը ջանքեր չի խնայել Սերժ Սարգսյանի անունը անհարկի շահարկելու, նրա վրա գործ կարելու և քաղաքական ասպարեզից նրան դուրս մղելու համար: Սակայն Սերժ Սարգսյանն այնպիսի տրամաչափի քաղաքական ֆիգուր է, որ ամեն ինչ ապարդյուն էր:

Այսօր հանրությունը տեսավ, որ իսկական առաջնորդը նույնիսկ ամենահասարակ հարցերում մշտապես կատարում է իր խոստումները, ինչը էլ ավելի ցցուն է դարձնում ստերի այն սարդոստայնը, որը երկու տարի շարունակ հյուսվում է իշխանությունը զավթած խունտայի կողմից:

Ամփոփելով նշենք, որ այսօրվա կարճ անոնսների դիտումների քանակը վկայում է, որ ժամանակը ճիշտ է ընտրված և հայ ժողովուրդը պատրաստ է հարցեր ուղղել և լսել Սերժ Սարգսյանին:

Նատալյա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով