«Սիրելի ուսուցիչներ, խնդրում եմ, դուրս եկեք փողոց». Վարազդատ Կարապետյան

ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրելի ուսուցիչներ,  խնդրում եմ, դուրս եկեք փողոց։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հազարավոր երեխաներ անպաշտպան փողոցներում են։ Մեկ վարակված ընտանիքից դուրս եկած երեխան կարող է վարակել տասնյակ այլ երեխաների, նրանք էլ՝ իրենց ծնողներին, պապերին, տատիկներին …

Սա արդեն ազգային անվտանգության հարց է։ Ծնողներն ու ընտանիքները, փաստորեն, չեն գիտակցում, որ հիվանդանոցները այնքան կծանրաբեռնվեն, որ ծայրահեղ ծանր հիվանդների հերթեր կգոյանան։

Համայնքների ղեկավարներ, ավագանու անդամներ, ՏԻՄ֊երի աշխատակիցներ, դուրս եկեք փողոց։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեր ընտանիքները վտանգված են ու չեն գիտակցում դա։ Մենք պատասխանատու ենք այս տարրական ճշմարտությունը մարդկանց բացատրելու համար։

Ահավոր ցավալի է այսօր մեր բակը տեսնելը։

Սիրելի երեխաներ, ձեր ծնողները չեն գիտակցում, ինչի հետ են խաղում ու ձեզ ինչի են մղում, խնդրում եմ, դու՛ք սկսեք հսկել բակերը, ձեր ընկերների վարքը։

Վաղը ուշ կլինի։

#կրիրդիմակ

Դիմակի վրա ուղղակի գրիչով կարող ես գրել՝ ես սիրում եմ իմ մորը, հորը, տատիկին…

Ես սիրում եմ իմ երկիրը։

Խնդրում եմ»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով