Իրավապահները Գագիկ Ծառուկյանի առանձնատանն են

Այսօր՝ վաղ առավոտյան, իրավապահները եկել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի Առինջի առանձնատուն: Aravot.am-ի տեղեկություններով, այս պահին բոլոր ԲՀԿ-ական պատգամավորները շտապում են Ծառուկյանի առանձնատուն:

Ըստ որոշ նախնական տեղեկությունների՝ իրավապահները ձերբակալում են կամ Գագիկ Ծառուկյանին կամ նրա որդուն: Հիշեցնենք, որ հունիսի 5-ին կայացած ԲՀԿ քաղխորհրդի նիստում Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր. «Գիտեք, որ կառավարությանը հնարավորություն էր տրված, լիարժեք ժամանակ, որ իրենք կարողանային ժողովրդի սպասելիքներն իրականացնեին, այսինքն` իրենց խոստումները, որ տվել էին ժողովրդին, և ինչի հիման վրա իրենք իշխանություն դարձան։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իհարկե, մենք նույնպես աջակից ենք եղել այդ փոփոխություններին, որ կարողանանք դա իրականություն դարձնել, և իհարկե հնարավորություն կար ժողովրդի սպասելիքն իրականություն դարձնել։ Բայց երբ ստեղծվեց իրենց կառուցվածքը, ծրագիրը, կազմը, ես այսօր ինչ ասում եմ, բոլորը հիմնավորված է փաստացի, ես ասացի, որ այդ կազմով հնարավոր չէ այս խոստումներն ու սպասելիքներն իրականացնել։ Հիմնական խնդիրը, որ այդ կազմի մեջ կան մարդիկ, պատասխանատուներ, կառավարիչներ, որ իրական կյանքում քարը քարին չեն դրել, ոչ մի ոլորտ չեն ղեկավարել, կա փորձի պակաս, և դա հասկանալի էր, որ դա իրականություն չէր դառնա։

Կարող եք նայել՝ փաստացի ասված է մեկ տարի առաջ, որ ժողովուրդը փորձադաշտ չէ, պետությունը փորձադաշտ չէ, այլ հիմնական պետք է լինեն փորձառու, պրոֆեսիոնալ արդյունք ցույց տված մարդիկ, և կապ չունի կուսակցական պատկանելությունը, կամ իրար հետ քայլելու խնդիր չկա, կան խոստումներ, որ ժողովուրդն անհամբեր սպասում է դրա իրականացմանը։ Ես այն ժամանակ ասել եմ, որ այս կազմով, կառուցվածքով անհնար է այդ սպասումներն իրականացնել, եթե ուզում են իրականացնել, պետք է 97 տոկոսին փոխել, այսօր տեսնելով այս ձախողումները, լիարժեք կարող եմ ասել՝ ոչ թե 97, այլ 100 տոկոսը պետք է փոխվի, որովհետև բոլոր ոլորտները ձախողված են»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով