«Հերիք է ուրիշի ձեռքերով շագանակներ հանես կրակից».Արմեն Աշոտյանը`Փաշինյանին

Առավոտվանից այս հարցն ինձ հետաքրքրում է։

Իր առավոտվա տեսաուղերձում Փաշինյանը բողոքում էր, որ Սեւան-Երեւան ճանապարհին հանդիպել է բազմաթիվ մարդկանց, որոնք չէին պահպանում հակահամաճարակային կանոնները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այ Նիկոլ, բա մարդկանց խրախուսում ես, որ կողքիններին նկարեն քեզ ուղարկեն, այլոց տեսանյութեր եւ նկարներ էիր հրապարակում, կառավարության նիստին ավտոմեքենայի մեջ անդիմակ ուղեւորներին նկարելու եւ ոստիկանություն ուղարկելու մասին որոշում էիր բրդում։

Բա այսօր այդ ինչու՞ չնկարեցիր այն մարդկանց, որոնց ճանապարհին տեսնելով վհատվել էիր։ Թե՞ «կեղտոտ գործը» թողել ես քեզ դեռեւս հավատացող մարդկանց վրա։ Թե՞ վախենում էիր, որ քո հեղինակային նկարներից հետո նոր սկանդալների մեջ կհայտնվեիր։

Հերիք է ուրիշի ձեռքերով շագանակներ հանես կրակից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Արմեն  Աշոտյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով