Daily Archives: 14.06.2020

«Իրավական ուղին» պահանջում է պատասխանատվության ենթարկել ապօրինություն արած ոստիկաններին

«Իրավական ուղի» ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որում ասված է. «Կեսօրին Ազգային անվտանգության ծառայության վարչական շենքի մոտ ուժի կիրառմամբ բերման է ենթարկվել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, ով նշված վայրում իրականացրել է խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրականացման դիտարկում: Վերջինս հավաքի մասնակիցներին իրավական պարզաբանումներ է տրամադրել նրանց իրավունքների վերաբերյալ: Դրան հաջորդել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ապօրինի ձերբակալումը, որի արդյունքում… Կարդալ ավելին »

«Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ էին ու անթույլատրելի». Էլինար Վարդանյան

Այսօր հերթական անգամ ականատես եղանք քաղաքական նպատակներով ՀՀ Ոստիկանության բացահայտ օգտագործման փաստին։ Անթույլատրելիորեն ցուցադրական բռնի ուժ կիրառվեց իրենց բողոքի ձայնը բարձրացնողների նկատմամբ։ Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ էին ու անթույլատրելի: Խստորեն դատապարտելի է հատկապես կին պատգամավորների նկատմամբ ոստիկականական ուժի կիրառումը, անհարգալից վերաբերմունքը։ Սա նաև անարգանք է ԱԺ պատգամավորի ինստիտուտի հանդեպ։ Չի կարելի իրավապահ համակարգը դարձնել քաղաքական… Կարդալ ավելին »

Դատապարտում եմ կատարվածը եւ իմ նախկին գործընկերուհիներին հորդորեցի պինդ մնալ եւ ասացի, որ իրենց կողքին եմ

Մարգարիտ Եսայանը  գրում  է. «Մոտ երեք ժամ առաջ, տեսնելով, թե ոստիկանությունը ինչպիսի անհամաչափ ուժ է կիրառում մարդկանց նկատմամբ, ոնց է գետնին քարշ տալով, ասֆալտին փռելով քաշքշում ԲՀԿ կին պատգամավորուհիներին, շատ զայրացաց եւ գրեցի,որ դատապարտում եմ կատարվածը եւ իմ նախկին գործընկերուհիներին հորդորեցի պինդ մնալ եւ ասացի, որ իրենց կողքին եմ։ Չեմ ուզում ասել, թե քանի տասնյակ,… Կարդալ ավելին »

«2018թվականին խմբակային կարգազանցությունների, խուլիգանությունների և բախումներ հրահրելու միջոցով Նիկոլ Փաշինյանը ջանում էր Երևանը երկրորդ մայդանի վերածել».Գևորգ  Գևորգյան

2018թվականին խմբակային կարգազանցությունների, խուլիգանությունների և բախումներ հրահրելու միջոցով Նիկոլ Փաշինյանը ջանում էր Երևանը երկրորդ մայդանի վերածել և բավականաչափ հուսադրված էր, քանի որ 2008-ին նման փորձ արդեն կատարել էր: Արդյունքում ոչ թե արյուն թափվեց, այլ թավիշ եղավ, այսինքն պլանները խափանվեցին, ոչ ոք չտուժեց, չնայած այդ օրերին երկրում գենեռացված ատելությանը, չարախնդությանն ու առանձնակի անմարդկային կոչերին: Փաստացի հարյուրավոր… Կարդալ ավելին »

Այս տեռորը դատապարտելի ու զզվելի է: Վերադարձ 37 թվին չի լինելու

Ժովողրդավարության «բաստիոն» Հայաստանում օրը ցերեկով բռնություն ու անիրավաչափ ուժ են կիրառում ԱԺ պատգամավորների նկատմամբ ու ԱԺ մեծամասնության ծպտունը չի լսվում: Այս տեռորը դատապարտելի ու զզվելի է: Վերադարձ 37 թվին չի լինելու: Հ.Գ Արթնացիր հայ մարդ Էդուարդ Շարմազանովի  ֆեյսբուքյան  էջից

Քարեր նետելու և քարեր հավաքելու ժամանակը. Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Մերի Հարությունյանը ֆեյսբուքյան էջում նախագահի լուսանկարն է հրապարակել և կից գրառում արել. «Քարեր նետելու և քարեր հավաքելու ժամանակը…»: https://www.facebook.com/photo.php?fbid=2960968943957935&set=a.693531267368392&type=3

Վիրուսի` անվերահսկելի տարածման, որպես հետևանք առաջացրած մահերի և երկրում այլակարծության ճնշման համար Նիկոլը պետք է դատվի

Կորոնավիրուսի անվերահսկելի տարածման պայմաններում ընդդիմության նկատմամբ քաղաքական բռնաճնշումներ իրականացնելով` Նիկոլը գիտակցում էր, որ հազարավոր քաղաքացիներ դուրս են գալու փողոց` առաջացնելով կուտակումներ կամ նույնն է թե` դառնալու են պոտենցիալ վարակակիրներ: Նույնիսկ այդ հանգամանքը չկանգնեցրեց վարչապետի պաշտոնը խայտառակող բռնապետին` ընդդիմության նկատմամբ քաղաքական տեռոր չիրականացնելու: Քանի կոպեկ արժեն դիմակ կրելու և սոցիալական հեռավորություն պահպանելու վայրկյանը մեկ հնչեցվող իր… Կարդալ ավելին »

ԱՄՆ դեսպանատանը նշում ենք կեղծ բարեպաշտության տոնը.«Ադեկվադ»

Ավելի  վաղ  «Ադեկվադ»-ը   հանդես  էր  եկել  հայտարարությամբ:Գրառումն  ամբողջությամբ  ստորև` «Անկախ նրանից, թե որքանով է հիմնավորված Ծառուկյան Գագիկի հանդեպ քրեական հետապնդումը, ակնհայտ է, որ իրավապահների ներկայիս գործողությունները կրում են բացառապես քաղաքական բնույթ: Օտարերկյա գործակալական ցանցը՝ դեմ գնալով իրենց իսկ կողմից հռչակված սկզբունքներին, կերտում են այն պետությունը, որի մասին մենք միշտ երազել ենք: Պետություն, որտեղ ճիշտը… Կարդալ ավելին »

«Նիկոլի աբսուրդային բացահայտումը. ՀՀԿ-ի կառավարման տարիներին ԲՀԿ-ն ընտրակաշառք է բաժանել».Գագիկ  Համբարյան

  ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալվող գործընթացները բացահայտեցին ոչ միայն այն փաստը, որ իրավապահների կողմից վաղուց “բացահայտված” գործերը Նիկոլը դիտավորյալ չի բարձրաձայնում և այն հրապարակ է նետում այն ժամանակ, երբ այդ գործերով անցնող անձինք փորձում են իրեն ընդդիմանալ՝ նրանց նկատմամբ հաշվեհարդար տեսնելու նպատակով, այլև Փաշինյանի կողմից “բացահայտված” որոշ գործեր ուղղակի տկարամիտ և տհաս ունկնդրի… Կարդալ ավելին »

«Իրավական և քաղաքական գնահատականներ մեր կողմից դեռ կհնչեն». Անի Սամսոնյան

ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ իշխանությունները փողոցում ակցիաներ անող սուբյեկտներին վերաբերվում են ընտրողաբար: Եթե ակցիա իրականացնողները հարում են իշխանության, նրանց կարելի է լինել փողոցում: Բոլոր նրանք, ովքեր իրենց բողոքն են արտահայտում իշխանության գործողությունների նկատմամբ ոստիկանության կոպիտ միջամտությամբ հեռացվում են: Այսօր հերթական անգամ ականատես ենք լինում ՀՀ Ոստիկանության ոչ… Կարդալ ավելին »