«Նիկոլի աբսուրդային բացահայտումը. ՀՀԿ-ի կառավարման տարիներին ԲՀԿ-ն ընտրակաշառք է բաժանել».Գագիկ  Համբարյան

 

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալվող գործընթացները բացահայտեցին ոչ միայն այն փաստը, որ իրավապահների կողմից վաղուց “բացահայտված” գործերը Նիկոլը դիտավորյալ չի բարձրաձայնում և այն հրապարակ է նետում այն ժամանակ, երբ այդ գործերով անցնող անձինք փորձում են իրեն ընդդիմանալ՝ նրանց նկատմամբ հաշվեհարդար տեսնելու նպատակով, այլև Փաշինյանի կողմից “բացահայտված” որոշ գործեր ուղղակի տկարամիտ և տհաս ունկնդրի համար են նախատեսված՝ ասել է նիկոլապաշտ հայհոյող ժեխի, որը պատրաստ է Նիկոլի բերանից դուրս թռած և նրա կողմից վերահսկվող իրավապահների կողմից բարձրաձայնած ամեն մի անտրամաբանական հայտարարությանը ծափերով ընդունել…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Օրինակ՝ անմեղության կանխավարկածը չխախտելով, պարզվում է, որ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, որ 2017 թ-ի ԱԺ ընտրություններին ԲՀԿ-ն ընտրակաշառք է բաժանել… Սա խայտառակություն է, որ ԱԱԾ-ն այսպիսի աբսուրդային բացահայտումներ է անում ու հրապարակում… Լավ, հետաքրքիր է իմանալ, իսկ ո՞վ կամ ո՞ր քաղաքական թիմն էր այդ ժամանակ իշխում Հայաստանում, որն, ըստ հայտարարությունից պարզ է դառնում, որ շատ մաքուր է աշխատել ընտրողների հետ, իսկ այ՛ Ծառուկյան Գագիկը և նրա ԲՀԿ-ն նրանց քթի տակ ընտրակաշառք են բաժանել… Ըստ Նիկոլի՝ պարզվում է, որ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին ամենաօրինապաշտ քաղաքական ուժը եղել է ՀՀԿ-ն,որի քթի տակ ԲՀԿ-ն ընտրակաշառք է բաժանել, իսկ ՀՀԿ-ն էլ խելոք նստած դիտել է այդ ամենը՝ կորցնելով պոտենցիալ ձայները…Հենց սա է փաստում ԱԱԾ՝ այսինքն Նիկոլի հայտարարությունը…
Լա՛վ, այսքան պրիմիտի՛վ…
Ի դեպ, հետաքրքիր է իմանալ, թե ինչու՞ Նիկոլը չի արձագանքում այն մեղադրանքներին, որ 2017 թ-ին Ախուրյանում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում իր քաղաքական թիմն աճուրդի էր հանել ընտրատեղամասերում իրենց տեղերը…

Քաղաքագետ Գագիկ  Համբարյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով