«Իրավական և քաղաքական գնահատականներ մեր կողմից դեռ կհնչեն». Անի Սամսոնյան

ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀՀ իշխանությունները փողոցում ակցիաներ անող սուբյեկտներին վերաբերվում են ընտրողաբար: Եթե ակցիա իրականացնողները հարում են իշխանության, նրանց կարելի է լինել փողոցում: Բոլոր նրանք, ովքեր իրենց բողոքն են արտահայտում իշխանության գործողությունների նկատմամբ ոստիկանության կոպիտ միջամտությամբ հեռացվում են:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսօր հերթական անգամ ականատես ենք լինում ՀՀ Ոստիկանության ոչ իրավաչափ գործողություններին, մասնավորապես կին պատգամավորների նկատմամբ անհարգալից վերաբերմունքին:

ՀՀ Ոստիկանությունը պետք է զերծ մնա իր գործողություններով իրավիճակը լարելու փորձերից:

Իրավական և քաղաքական գնահատականներ մեր կողմից դեռ կհնչեն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ հիմա գործընկերներիս հետ գնում ենք Ոստիկանության բաժիններ բերման ենթարկվածների հետևից»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով