Daily Archives: 14.06.2020

Նորք-Մարաշ համայնքում կովիդի դեպքերը շատ-շատ են. Արսեն Թորոսյան

  Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրել է․ «Եվ ուրեմն, շարունակում ենք իրազեկման աշխատանքները… Երեկ ինքս Նորք-Մարաշի փողոցներում տեսա տասնյակ առանց դիմակների մարդկանց ու ցավով պետք է արձանագրեմ, որ Նորք-Մարաշ համայնքում կովիդի դեպքերը շատ-շատ են: Տեղադրում եմ տարածման փողոցներից մեկը: ԵՐԵՎԱՆ, ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ, ՆՈՐՔ 7 Փ.»։

Քիչ անց Գագիկ Ծառուկյանը դուրս կգա ԱԱԾ քննչական դեպարտամենտից․ փաստաբան

Գագիկ Ծառուկյանի փաստաբանական թիմի անդամ Նարել Ալոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ անց Գագիկ Ծառուկյանը դուրս կգա ԱԱԾ քննչական դեպարտամենտից․․․ Համառոտ հիմնական հարցերի մասին․ 1․ Գագիկ Ծառուկյանը ձերբակալված չէ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ ՀՀ ԱԺ պատգամավորը կարող է ձերբակալվել Ազգային ժողովի համաձայնությամբ (նման համաձայնություն առկա չէ), կամ հանցագործության կատարման պահին (նման փաստական հիմք առկա չէ),… Կարդալ ավելին »

Իշխանության վարկանիշի ազատ անկումը

Շոուն պետք է շարունակվի, տիկնայք և պարոնայք: Սակայն նույնիսկ ամենացածրորակ շոուն պիտի ունենա սկիզբ և ավարտ: Այսօր մենք կարող ենք ցավով արձանագրել, որ Հայաստանում երկու տարի շարունակ ընթանում է Փաշինյանի  հեղինակած էժանագին շոուն, որի ողբերգական կուլմինացիան է կորոնավիրուսի դեմ պայքարի ամբողջական տապալման այսօր նշանավորվեց նոր գործողությամբ: Այսօր վաղ առավոտից ԱԱԾ-ն խուզարկություն սկսեց Գագիկ Ծառուկյանի առանձնատանը:… Կարդալ ավելին »

«Ադեկվադ» միաբանության անդամներից Մասիսի ոստիկանության բաժին բերման ենթարկվածներին այժմ տեղափոխում են Արտաշատ

«Ադեկվադ» միաբանության անդամներից Մասիսի ոստիկանության բաժին բերման ենթարկվածներին այժմ տեղափոխում են Արտաշատ, տղաները երգելով ուղևորվում են ոստիկանության հաջորդ բաժին։ Էջմիածնի բաժնում գտնվող 9 անդամներն, ըստ փաստաբանի տվյալների, շուտով ազատ կարձակվեն։

«Ադեկվադ» միաբանության անդամներին՝ շուրջ 20 հոգի, բերման են ենթարկել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տարածքից

Քիչ առաջ «Ադեկվադ» միաբանության անդամներին՝ շուրջ 20 հոգի, բերման են ենթարկել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տարածքից, որտեղ նրանք լուռ համերաշխանությունն էին հայտնում միջազգային կառույցների լռակյաց վարքագծին՝ «Շարունակեք պահպանել լռություն», «Շնորհակալ ենք մեր ներքին խնդիրներին չմիջամտելու համար», «Գառների լռությունը» և այլ նմանաբովանդակ պաստառներով։ Միաբանության անդամների նպատակն էր նաև նամակ հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լին… Կարդալ ավելին »

«Բռնությունն է այսօրվա իշխանության հիմնական գաղափարախոսությունը».Հովհաննես Հակոբյան

  ՀՀ-ում հաղթել և հաստատվել է «ժողովրդավարությունը» իր բոլոր դրսևորումներով: Բռնությունն է այսօրվա իշխանության հիմնական գաղափարախոսությունը: Թավշյա ոչ բռնի ժողովրդավարության շվաքի ներքո երկրում հաստատել են իրական դիկտատուրա: Ճնշվում է ցանկացած այլակարծություն՝ բիրտ մեթոդներով և «պատահական» քրեական գործերով: Հ.Գ. Այս ամենը դիկտատուրայի վերջին ճիչերն են: Հ.Գ.2 Չենք լռելու, իրական ժողովրդավարությունը հաղթելու է:

«Տիկին Խանջյան, վաղը ո՞նց եք նայելու տիկին Զոհրաբյանի աչքերի մեջ».Միհրան Հակոբյան

Տիկին Arsinée Khanjian ,Հայաստանում կրկին խառնակ ժամանակներ են: Ձեր սրտի թավշյա վարչապետի հրամանով ոստիկանները կանանց են պառկացնում ասֆալտին ու բռնություն կիրառում: Միգուցե բարեհաճե՞ք ու Կանադայից գաք Երևան՝ վայելելու ձեր ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության պտուղները: Միգուցե վերցնե՞ք Ձեր հայտնի տեսախցիկը և գաք Երևանում ֆիլմ նկարելու այն մասին, թե ոստիկանությունն ինչ «հոգատար և նուրբ» վերաբեմունք է ցուցաբերում… Կարդալ ավելին »

Հայաստան է վերադառնում 124 քաղաքացի. Դոնի Ռոստովում ՀՀ հյուպատոսություն

Հայաստան է վերադառնում 124 քաղաքացի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Դոնի Ռոստովում ՀՀ հյուպատոսությունը։ «Հունիսի 14-ին ժամը 17։19 Դոնի Ռոստովի «Պլատով» միջազգային օդանավակայանից «Armenia» ընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երևան։ Այս չվերթով Հայաստան է վերադառնում 124 քաղաքացի»,- նշվում է հաղորդագրությունում։

Ոստիկանության Երևանի բաժիններում տեղ չկա. բերման ենթարկվածներին տանում են մարզային բաժիններ

168.am-ի տեղեկություններով՝ Երևանի ոստիկանական բաժիններում արդեն տեղ չկա, և ձերբակալվածներին տանում են մարզային բաժիններ: Մասնավորապես, Երևանի ավագանու «Լույս» խմբակցությանն ղեկավար Դավիթ Խաժակյանին տարել են Մասիսի բաժին, «Ադեկվադ» միաբանության անդամների մի մասին՝ Մասիս, մյուս մասին էլ՝ Էջմիածին: