Daily Archives: 14.06.2020

Ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավարի դեմ քաղաքական ենթատեքստով քրեական հետապնդման փաստով այս պահին ունենք հետևյալ իրողությունները

Արձանագրենք և անցնենք առաջ՝ Ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավարի դեմ քաղաքական ենթատեքստով քրեական հետապնդման փաստով այս պահին ունենք հետևյալ իրողությունները. 1. Զրո արձագանք միջազգային կառույցներից, որոնք ներկայանում են որպես ժողովրդավարության ջատագովներ։ Վաղը կարող է մի բան ասեն, բայց նախկինում այդքան դանդաղկոտ չէին։ 2. Զրո արձագանք միջազգային իրավապաշտպան կազմակերպություններից, որոնք ամեն օր երդվում են մարդու իրավունքների «արևով»։… Կարդալ ավելին »

Անթույլատրելի և դատապարտելի է Նիկոլի պոլիցայական իշխանության գործելաոճը

ԱԺ պատգամավորների նկատմամբ կատարվածը խոսում է Սահմանադրության ոտնահարման և վերջնականապես մարդու խոսքի և բողոքի իրավունքի վերացման մասին: Մարդը և մարդու կարծիքը բարձրագույն արժեք է դա անհնար է խլել:100-ից ավել ձերբակալվածներ,բռնաճնշումեր,սա է այն Հայաստանը,որի մասին մենք երկու տարի է արդեն խոսում ենք և կարևոր ենք համարում,որ հիմա դա զգացին և հասկացան նաև այլ ուժեր: Ռեֆորմիսնտերի  կուսակցության … Կարդալ ավելին »

Ոստիկանության գործողությունները անիրավաչափ են ու անթույլատրելի

Փաշինյան Նիկոլը այնքան կարմիր գիծ է տրորել, որ հաշիվը կորցնել կարելի է: Սկսեց սև ժապավեններով, կանանց հեռախոսահամար հրապարակելով, իսկ ավարտում է իրավապաշտպաններին, պատգամավորներին ու իր գործընկեր կանանց գետնին քարշ տալով ու վնասելով: Սա սրբություն չունեցողի դիմագիծ է, որ սեփական իշխանությունը պահելու համար ամեն ինչ կանի: Ամեն ինչ: Ոստիկանների ահռելի քանակը վախի չափն է: Տեսնես կողքը… Կարդալ ավելին »

Խստորեն դատապարտում եմ Նիկոլի ձեռքը խաղալիք դարձած, իր դրածոներով ղեկավարվող իրավապահ մարմինների գործողությունները

  Խստորեն դատապարտում եմ Նիկոլի ձեռքը խաղալիք դարձած, իր դրածոներով ղեկավարվող իրավապահ մարմինների գործողությունները։ Անթույլատրելի է խաղաղ հավաքված մարդկանց նկատմամբ նման լկտի կերպով բիրտ ուժի կիրառումը։ Ազգային Ժողովի պատգամավորների կարգավիճակի նման անարգումը Հայաստանի Սահմանադրության նկատմամբ երկրում բռնակալած նիկոլական վարչակազմի կողմից հերթական կեղտոտ ոտնձգությունն է։ Հատկապես զարհուրելի էր կին պատգամավորների նկատմամբ ոստիկանական տմարդի պահվածքը։ Այս խայտառակության… Կարդալ ավելին »

«Ինչ սրով որ եկել եք, նրանով էլ գնալու եք». Ավետիք Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համանախագահ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Աստված օրհնեց յոթերորդ օրը և սուրբ դարձրեց այն, որովհետև այդ օրը Աստված սկսեց հանգստանալ իր ողջ աշխատանքից» Ծննդոց, 2.4 Հարգելի իշխանություն, Աստված ունեցեք, կիրակի օրով մարդկանց տուն մի ներխուժեք։ Չասեմ մնացածը՝ ինչ սրով որ եկել եք, նրանով էլ գնալու եք, ձեզ ընդամենը երկու տարի… Կարդալ ավելին »

Նալբանդյան փողոցում՝ բախումներ են. ոստիկանությունն ուժ է կիրառում

Այս պահին ԱԱԾ մոտ հավաքված քաղաքացիների նկատմամբ ոստիկանական ուժ է կիրառվում: Նրանք բռնի կերպով հեռացվում են Նալբանդյան փողոցից: Կարմիր բերետավոր ոստիկանները քաղաքացիներին բռնի կերպով տեղափոխում են ոստիկանական բաժանմունքներ: Ուժ կիրառելով՝ ոստիկանները բերման ենթարկեցին նաև իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին: 168.am-ի լրագրողի խոսքով՝ սարսափելի իրավիճակէ ԱԱԾ մոտ, և անգամ լրագրողնրին թույլ չեն տալիս մոտենալ ու տեսնել, թե ինչ… Կարդալ ավելին »

Դեպքերի այս ընթացքը՝ իշխող վարչախմբի հոգևարքի վկայությունն է. «Հայրենիք» կուսակցությունը՝ Գագիկ Ծառուկյանի տանն ընթացքող խուզարկության մասին

«Հայրենիք» կուսակցության խորհրուրդը հայտարարությունն է տարածել, որն առնչվում է ԱԱԾ աշխատակիցների կողմից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը կատարվող խուզարկությանը: «Հայրենիք» կուսակցության խորհրդի հայտարարությունը՝ ստրև. «Հունիսի 14-ի վաղ առավոտյան ԱԱԾ աշխատակիցների մի մեծ խումբ խուզարկության նպատակով ներխուժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն: Իրականություն են դառնում մեր կանխատեսումներն առ այն, որ անձնական… Կարդալ ավելին »

Իշխան Զաքարյանին տարել են ԱԱԾ

  Այսօր վաղ առավոտյան, ժամը 07:30 Ազգային անվտանգության աշխատակիցները ներխուժել են նաև ՀՀ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի առանձնատուն՝ փորձելով գտնել ինչ-որ թղթեր՝ կապված 2017թ. Խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Առգրավվել են ինչ-որ փաստաթղթեր: Խուզարկությունից հետո Իշխան Զաքարյանին տարել են ԱԱԾ: Այժմ նա գտնվում է ԱԱԾ-ում: Զաքարյանի առանձնատնից առգրավվել են նաև թվով 12 որսորդական և այլ… Կարդալ ավելին »