Դատապարտում եմ կատարվածը եւ իմ նախկին գործընկերուհիներին հորդորեցի պինդ մնալ եւ ասացի, որ իրենց կողքին եմ

Մարգարիտ Եսայանը  գրում  է.

«Մոտ երեք ժամ առաջ, տեսնելով, թե ոստիկանությունը ինչպիսի անհամաչափ ուժ է կիրառում մարդկանց նկատմամբ, ոնց է գետնին քարշ տալով, ասֆալտին փռելով քաշքշում ԲՀԿ կին պատգամավորուհիներին, շատ զայրացաց եւ գրեցի,որ դատապարտում եմ կատարվածը եւ իմ նախկին գործընկերուհիներին հորդորեցի պինդ մնալ եւ ասացի, որ իրենց կողքին եմ։

Չեմ ուզում ասել, թե քանի տասնյակ, կամ հարյուր նամակ ու sms ստացա մոտավորապես այս տեքստով մեկը մեջբերեմ բառացի․«Մարգարիտ ջան, ինչու եք աջակցում, երկու տարի առաջ, երբ ձեզ վարկաբեկում էին հայհոյում, փողոցներում սպառնում, վիրավորում եւ վտանգում ձեր անվտանգությունը, ձեր երբեմնի գործընկերուհիներից ոչ մեկը ձեզ չաջակցեց, չկանգնեց ձեր կողին ու չպաշտպանեց, հիմա դուք ինչու եք նրանց աջակցում»։ Սա բառացի եմ ներկայացնում, որը բոլոր իմ ստացած հաղորդագրությունների հիմնական ասելիքն է։
Իսկ այս հատվածից, խնդրում եմ շատ ուշադիր․

Հարգելիներս, զգացված եմ ձեր հիշեցումների համար, դուք մասամբ ճիշտ եք, բայց, կա մի կարեւոր բայց՝ ՄԱՐԴԻԿ ՏԱՐԲԵՐ ԵՆ, ՀԱՄՈԶԱԾ ԵՄ, ՈՐ ՃԻՇՏԸ ԵՍ ԵՄ ԵՒ ՑԱՆԿԱՑԱԾ ԱՅԼ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԵՒՍ ԿԿԱՆԳՆԵՄ ՀԱԿԱՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ԲՌՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԻ ԿԱՄ ՏՈՒԺՈՂԻ ԿՈՂՔԻՆ ԵՒ ԴԱ ԿԱՆԵՄ ՍՐՏԱՆՑ, ՎՍՏԱՀ, ՈՐՈՎՀԵՏԵՒ ՃԻՇՏԸ ԴԱ Է, ԱՅՈ, ԵՍ ԱՄԵՆ ԻՆՉ ՀԻՇՈՒՄ ԵՄ,ԲԱՅՑ ԻՄ ԵՒ ՆՐԱՆՑ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՆՑ ՍԱ Է․․․ՊԵՏՔ ԼԻՆԻ, ԿԿԱՆԳՆԵՄ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻԴ ԿՈՂՔԻՆ․․․․ՆԱԵՒ ԻՄ ՍԻՐԱԾ ԿԱՐԳԱԽՈՍԸ ՄԵՋԲԵՐԵՄ՝ԵՐԲԵՔ ՈՒՐԻՇԻՆ ՄԻ ԱՐԱ ԱՅՆ,ԻՆՉ ՉԵՍ ՈՒԶԻ,ՈՐ ՔԵԶ ԱՆԵՆ․․․ Նորից եմ կրկնում խոսքս՝ հարգելի նախկին գործընկերուհներ, պինդ կացեք․․․․ »?

Միշտ նույն՝ Մարգարիտ Եսայան

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով