Ապատեղեկատվության գուրուն բողոքում է ապատեղեկատվությունից

Այսօր Փաշինյանը «ճեպազրույց» կոչված իր հերթական հնարքի միջոցով հնչեցրեց մի շարք մտքեր, այդ թվում բողոքեց, որ վերջին օրերին ապատեղեկատվություն է տարածվում այն մասին, թե ԱՀԿ-ն հորդորել է դիմակներ կրել միայն հիվանդներին ու հիվանդ խնամողներին քանի որ առկա է դիմակների դեֆիցիտ: Ու հստակեցրեց, որ այդ տեղեկատվությունը տարածվել էր ս.թ. մարտի 31-ին:

Այսինքն, ի՞նչ է ստացվում, եթե մարտի 31-ին արդեն հրապարակվել է ԱՀԿ-ի այդ ուղերձը, ուրեմն առնվազն դրանից երկու շաբաթ առաջ ամբողջ աշխարհով մոնիտորինգ է անցկացվել: Իսկ ի՞նչ էր կատարվում այդ ժամանակ Հայաստանում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշենք, որ մարտի 14-ին, երբ Հայաստանում առաջին անգամ հայտարարվեց արտակարգ դրություն, դիմակների գներն արդեն 5-6 անգամ աճել էին և որոշ ժամանակ առկա էր դեֆիցիտ:

Ինչո՞ւ է սա կարևոր հիշել:

Հիշեցնենք, որ դեռ հունվարի 31-ն կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովը գումարել էր առաջին նիստը: Սակայն հանձնաժողովը չկարողացավ կանխատեսել դիմակների հնարավոր, իսկ ավելի ճիշտ՝ խիստ հավանական դեֆիցիտը և կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նույն բանը կարելի է ասել Պարետատան մասին: Երբ ԱՀԿ-ն հանդես եկավ այդ հայտարարությամբ, Հայաստանում արդեն գործում էր Պարետատունը: Պարետատունը դարձյալ ձախողեց այդ հարցում և հաշվի չառավ կամ դիտավորությամբ անտեսեց ԱՀԿ-ի հայտարարությունը: Մինչդեռ Պարետատան անմիջական գործառույթներից է կարգավորել այդպիսի հարցերը: Մարտի 31-ն արդեն Հայաստանում դեղատները և այլ տնտեսվարող սուբյեկտները մեծ քանակով դիմակներ էին գնել և կարճ ժամանակով արհեստական դեֆիցիտ ստեղծելով, դրանք հետագայում վաճառում էին գերշահույթով: Պարետատունը, որը ստեղծվել էր Արտակարգ դրության հայտարարման հետ միաժամանակ ոչինչ չարեց դա կանխելու համար:

Ամփոփելով փաստենք, որ Փաշինյանը, ինքը լինելով ապատեղեկատվության գուրու՝ այսօր դժգոհություն է հայտնում այն մասին, որ լրատվականներում տարածվում է ԱՀԿ-ի հնացած հայտարարություն, ինչը, ըստ երևույթի, իրեն նեղություն է պատճառում կորոնավիրուսի դեմ պայքարելու գործում: Այստեղ դարձյալ ստիպված ենք անդրադառնալ վատ պարողի թեմային:

Ի գիտություն պարոն Փաշինյանին՝ ճիշտ կազմակերպված կանխարգելիչ միջոցառումները, որոնց մասին դուք այսօր խոսել եք և եթե այդպիսիք կան իհարկե, ուշացած են: Այսօր Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարը փախողված է և դա ակնհայտ է բոլորի համար բացի օրվա իշխանությունից:

Նատալյա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով