«Իդիոտը».Էդիկ Անդրեասյան

Կասկածելի հանգամանքներում ԱԺ պատգամավոր դարձած Արման Բաբաջանյանը, որ ոչ միայն բառիս բուն իմաստով շան տղա է, այլև օտարների շան տղա, որի անվան հետ կապված ԱԱԾ բացահայտումները շուտով քննության առարկա կդառնան իրավապահների համար, իր ֆեյսբուքյան էջում տառացիորեն գրել է. «Այո, Հրայր Թովմասյանը շան տղա է, բայց մեր շան տղան է, ու մենք, միայն մենք կարող ենք ու պետք է նրա հարցերը լուծենք»:

Գրառումն ամբողջությամբ բարբաջանք է այն մասին, որ մենք իրավունք չունենք թույլ տալ, որ միջազգային դատարանը (օտարը) միջամտի մեր երկրի ներքին գործերին: Խոսքը ՄԻԵԴ-ի գրավոր պատասխանի մասին է, որով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի գործի հետ կապված ՀՀ Սահմանադրական դատարանի հարցումներին՝ տալով իր եզրակացությունը: Եվ հիմա, երբ պարզվել է, որ ՀՀ վնգստացող դատավորներն ու դատախազներն արդեն երկու տարի է հանրությանը մոլորեցնում են ըստ էության «ջուր գործով», երբ արդեն իսկ իրականություն է դարձել Ռոբերտ Քոչարյանի «կոնսենսուս մինուս մեկ» ֆորմուլան, Արման Բաբաջանյանն ընկել է հիստերիկ ցնցումների մեջ: Չմոռանանք նաև որ Արման Բաբաջանյանն է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ հիմնական գործ տվողը՝ ըստ էության այն մարդկանցից մեկը, որոնց պատճառով ՍԴ-ն ստիպված եղավ դիմել ՄԻԵԴ-ին և Վենետիկի հանձնաժաղովին: Ու էս ի՞նչ խելահեղ հայրենասիրություն է բռնել Արման Բաբաջանյանին. թե բա մեր ՍԴ-ի ու մեր Հրայր Թովմասյանի հարցերն ինքներս ենք լուծելու: Մի քիչ էլ համբերիր, սրիկա (հայրենասիրությունը հենց սրիկայի վերջին հանգրվանն է), շուտով քո և մյուս գործակալների հարցերը կլուծվեն Հայաստանում, ու մարդիկ կիմանան, թե ձեզնից ով ում շան տղեն է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Սկսվում է Ազգային ժողովի միջոցով Սահմանադրական դատարանի ճգնաժամի հաղթահարման գործընթացը»,- գրում է Բաբաջանյանը: Իսկ չիմանա՞նք, թե այդ ի՞նչ Ազգային ժողով է, որտեղ հնարավոր է ՄԻԵԴ-ի կարծիքին հակառակ և, միևնույն ժամանակ, հակասահմանադրական որոշումներ կայացնել ու պետությունը խայտառակել աշխարհի առաջ: Փաշինյանի ծաղրածուները չե՞ք, դուք չե՞ք վավերացրել Հայաստանի պատմության մեջ ամենախայտառակ կոնվենցիաները: Իսկ ի՞նչ է, այդ կոնվենցիաները միջամտություն չե՞ն Հայաստանի ներքին գործերին: Դե ուեմն բարի եղիր Արման, նախ ասել՝ ո՞ւմ շան տղերքն եք դուք և ինչո՞ւ մե՛ր շան տղերքը չեք:

Օրենքի հերն անիծելով հանրաքվե կազմակերպեցիք, հասկացանք, ժողովուրդն ի վերջո «ոչ» էր ասելու այդ խայտառակությանը: Բայց նույնիսկ ձեր կազմակերպած հանրաքվեն չկարողացաք գլուխ բերել: Ու հիմա եկել, բարբաջում եք «հանուն Հայաստանի Հանրապետության» քննարկումներ սկսելու մասի՞ն: Շուտով Վենետիկի հանձնաժողովի կարծիքն էլ կստանանք: Ի՞նչ եք անելու այդ ժամանակ:

Եվ վերջում՝ հարց Բաբաջանյան Արմանին՝ այ իդիոտ, եթե խոսքը Հայաստանի Սահմանադրական դատարանի ու ՍԴ նախագահի մասին է, դու ի՞նչ իրավունքով ես նման «բառապաշար» գործածում: Գոնե հասկանո՞ւմ ես, թե ինչ կստացվի, եթե ես ասեմ՝ Արմանը շան տղա է, բայց մեր շան տղան է… Տեղ հասա՞վ: Դե հիմա արագացված տեմպերով ներողություն խնդրիր Հրայր Թովմասյանից, որ միայնակ ձեր ողջ ոհմակի ականջները կտրեց ու չոբանի շուն սարքեց:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Էդիկ Անդրեասյանի   ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով