Հիմա արդեն ոչ մի դիմակ կրել չի օգնի, ու ակնհայտ է, որ սա իշխանությունների համար ուղղակի փող աշխատելու միջոց է՝ Տավուշի մարզի արտադրամասի դիմակները մարդկանց վրա վաճառելու համար

Ամբողջ օրը դիմակ կրելու անիմաստ կոչերով մարդկանց զզվացնելու փոխարեն ժամանակին, երբ դեռ նոր էր վարակը տարածվում ու օջախները հայտնի էին, իշխանությունները կարող էին դադարեցնել իրենց տխրահռչակ ԱՅՈ-ի քարոզարշավը, որ անում էին հանուն իրենց հակապետական ու հակասահմանադրական ծրագրի իրականացման: Կարող էին դադարեցնել դեպի Իտալիա 50 եվրոանոց թռիչքների իրենց գովազդները, որը իրենց տխրահռչակ կառավարության միակ ձեռքբերումն էր, այն էլ՝ ժամանակավոր, որովհետև քիչ անց ավիացիան ուղղակի տրաքեց:

Հիմա արդեն ոչ մի դիմակ կրել չի օգնի, ու ակնհայտ է, որ սա իշխանությունների համար ուղղակի փող աշխատելու միջոց է՝ Տավուշի մարզի արտադրամասի դիմակները մարդկանց վրա վաճառելու համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս իշխանությունը վարչապետի գլխավորությամբ ձախողվել է բոլոր հարցերում, ձախողվել է նաև կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում:
Հեռանալու ժամանակն է:

Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ   Կարեն Վարդանյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով