Daily Archives: 14.05.2020

Այսօր գիշեր ՀՀ 15 քաղաքացիները լքել են չեզոք գոտին. Վրաստանում ՀՀ դեսպանատուն

Վրաստանում ՀՀ դեսպանատունը տեղեկացնում է, որ ՀՀ 15 քաղաքացիներ մի քանի օր է՝ գտնվում էին ռուս-վրացական սահմանի չեզոք գոտում։ «Պարետատունը, ՀՀ ԱԳՆ-ն և Վրաստանում ՀՀ դեսպանությունը բազմիցս հորդորել էին ՀՀ քաղաքացիներին չգալ Վերին Լարսի անցակետ, քանի որ օտարերկրացիների համար Վրաստան մուտքն արգելված է։ Դեսպանատան դիվանագետները մայիսի 12-ին եղել են Վերին Լարսի անցակետում և հանդիպել են… Կարդալ ավելին »

Արցախում թեստավորվել է ևս 30 քաղաքացի, նրանց մոտ կորոնավիրուս չի հաստատվել․ Տեղեկատվական շտաբ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ ստացվել են թեստավորված 30 փորձանմուշի հետազոտության արդյունքները, գրում է Տեղեկատվական շտաբը։ Շտաբի փոխանցմամբ՝ դրանք բոլորն էլ բացասական են, այսինքն, թեստավորված քաղաքացիների մոտ նոր կորոնավիրուսի վարակը չի հաստատվել: Հիշեցնենք, որ Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 20 դեպք, մահվան դեպքեր չկան։

Ադրբեջանում մայիսի 18-22-ն անցկացվելիք զորավարժությունը սրում է անվտանգային միջավայրը տարածաշրջանում. ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում դատապարտում է Ադրբեջանի կողմից մայիսի 18-22 օպերատիվ-մարտավարական լայնածավալ զորավարժության անցկացումը՝ նշելով, որ այն զրում է անվտանգային միջավայրը տարածաշրջանում: ՊՆ հայտարարությունում ասվում է. «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվության համաձայն, ս.թ. մայիսի 18-22-ը Ադրբեջանում անցկացվելու է օպերատիվ-մարտավարական լայնածավալ զորավարժություն: Հատկանշական է, որ զորավարժությունն ունի բացառապես հարձակողական բնույթ, որի ընթացքում խաղարկվելու… Կարդալ ավելին »

Մայիսի 18-ից հանրային տրանսպորտն ամբողջովին կգործարկվի, կվերաբացվեն առևտրի իրականացման վայրերը, հանրային սննդի օբյեկտները ծառայություններ կմատուցեն նաև փակ տարածքներում. պարետ

Նախատեսում ենք, որ մայիսի 18-ից հանրային տրանսպորտն ամբողջովին կգործարկվի, կվերաբացվեն առևտրի իրականացման վայրերը, հանրային սննդի օբյեկտները կկարողանան ծառայություններ մատուցել նաև փակ տարածքներում, կգործեnն մարզասրահները, բացօթյա պատմամշակույթային վայրերը, կիրականացվեն նաև մի քանի այլ թուլացումներ: Այս մասին Ազգային ժողովի հատուկ նիստին հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը: «Միաժամանկ, քանի որ աշխատող ծնողների համար խնդիր է մանկահասակ երեխաների… Կարդալ ավելին »

ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել. tert.am

Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել այսօր: Լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Սմբատ Գոգյանը: Հարցին՝ պատճառն ի՞նչ է եղել, նա արձագանքեց. «Թող ընթացք ստանա, հետո կմանրամասնեմ»: Սմբատ Գոգյանը նշեց, որ պատճառնեը չի ուզում հիմա մանրամասնել, այլ հարցերի չպատասխանեց: Սմբատ Գոգյանը Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ էր նշանակվել 2018 թվականի հուլիսին։

Վահագն Չախալյանին ենթարկել են վարչական ձերբակալման

Քիչ առաջ Վահագն Չախալյանին վերստին ենթարկել են վարչական ձերբակալման՝ նույն տեղից և նույն հիմնավորմամբ, ինչ երեկ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Իրավական ունի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանը։ «Քաղաքական իշխանությունը վերստին հաստատում է մեր պնդումը. արտակարգ դրությունը երկարացվում է, որպեսզի մեզ զրկեն հրապարակավ բողոքելու հիմնարար իրավունքից»,- գրել է նա։

ԱԱԾ-ն բռնում է ֆեյքերին միայն Նիկոլ Փաշինյանի հանձնարարությա՞մբ.yerevan.today

yerevan.today-ը  գրում  է. Մայիսի 2-ին դիմել էինք ԱԱԾ, քանի որ մեր հրապարակած տեսանյութերից մեկի հերոսի հետևից էր ընկել Նիկոլ Փաշինյանի օգտին աշխատող «Lusine Martirosyan» անունով գրանցված ֆեյք օգտատերը, սպառնալիքներ տեղացել, վիրավորել։ Քաղաքացին զանգել ու ահազանգում էր, որ այլ տարբերակ չունի, քան ինքնասպան լինելը։ Բազմիցս խնդրեցինք, որ այդ քայլին չգնա, ասացինք դիմի ոստիկանություն։ Պատասխանեց, որ դիմել… Կարդալ ավելին »

Նուբարաշենի գերեզմանատան վերջնամասում նկատվել է ական

Մայիսի 14-ին, ժամը 11:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի գերեզմանատան վերջնամասում նկատվել է ական: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը: