Daily Archives: 14.05.2020

Մարտունիում «հարձակվել են» կորոնավիրուսով վարակված քաղաքացու տան վրա. Panorama.am

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում անհայտ անձինք «հարձակվել են» կորոնավիրուսով վարակված քաղաքացու տան վրա, շրջել դարպասի մի հատվածը, իսկ պատերին գրել՝ «վարակակիրներ», «կորոնավիրուս», «վիրուսոտներ» և այլ բառեր։ Panorama.am-ի հետ զրույցում վարակակիր քաղաքացիների հարևաններն ասել են, որ առավոտյան նկատել են գրվածը, զանգել ոստիկանություն, իսկ իրենք շտապել են ջնջել պատերին գրվածները։ «Էդ մարդիկ 14 օրից գալու են, ասենք՝ էս… Կարդալ ավելին »

Փաշինյան Նիկո՛լ, չեղարկի՛ր այլևս հավատ չներշնչող Արտակարգ դրությունը և թույլատրի՛ր միտինգների անցկացումը.Խաչիկ Ասրյան

Վերջին երկու ամիսներին, Կորոնավիրուսի պատճառով Հայաստանում հայտարարված Արտակարգ դրության ռեժիմի պայմաններում, Հայաստանի օտարահպատակ, ապազգային իշխանության գործողությունները չեն բխում Հայաստանի քաղաքացիների շահերից ու սպասումներից: Արտակարգ դրության ռեժիմի ժամանակ Հայ Ժողովուրդը տեսավ և համոզվեց, որ Հայաստանի իշխանությունը, Փաշինյան Նիկոլի գլխավորությամբ, բացի պոպուլիստ, մանիպուլացիոն ու հակազգային որոշումներից, ունակ չէ արդյունավետ աշխատել և ապահովել Հայաստանի բնակիչների սոցիալական ու տնտեսական… Կարդալ ավելին »

«Նիկոլ Փաշինյանը խոսք տվեց, բայց էս հարցին առաջընթաց չկա… Աղաջանյանին էլ ենք դիմում ուղարկել, խնդրում ենք, որ իջնի ներքև, մեզ լսի, ասում է՝ ժամանակ չունեմ». քաղաքացի

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Եկմալյան փողոցի 4-16 շենքի բնակիչները՝ իշխանությունից պահանջելով լուծել իրենց բնակարանային խնդիրները։ «Դիմում եմ գրել Նիկոլ Փաշինյանին, ուղարկել են քաղաքապետարան, գնացել եմ քաղաքապետարան, ասում են՝ սպասի։ Հիմա ներդրողը եկել է, ցանկանում է գնել հողը, քանդի կիսաքանդված տները, նոր շենք կառուցի, հիմա էլ շինթույլտվություն չեն տալիս։ Աղաջանյանին էլ ենք դիմում… Կարդալ ավելին »

Առողջապահության նախարարության մի ամբողջ բաժին վարակվել է կորոնավիրուսով.«Հրապարակ»

«Հրապարակ»-ը   գրում  է Մեր տեղեկություններով՝ Առողջապահության նախարարությունում կորոնավիրուսով են վարակվել հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցները, այդ թվում՝ բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանը, որը այս պահին մեկուսացված է։ Փորձեցինք կապ հաստատել վերջինիս հետ, սակայն նա հեռախոսազանգերին եւ մեր նամակներին չպատասխանեց։ Նախարարի խոսնակը «Հրապարակ»-ի հետ զրույցում հաստատեց, որ նախարարությունում վարակակիրներ կան, սակայն հրաժարվեց հայտնել, թե որ բաժնից․… Կարդալ ավելին »

Արսեն Թորոսյանը ինքնամեկուսացված է. նախարարությունում կորոնավիրուսի հաստատված դեպքեր կան. ArmDaily.am

Այսօր Կառավարությունը հերթական նիստն է գումարել: Սակայն Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկա չէ նիստին, և նրան փոխարինում է փոխնախարար Լենա Նանուշյանը: ArmDaily.am-ը ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանից հետաքրքրվել է, թե ինչու Թորոսյանը ներկա չէ նիստին: Նիկողոսյանը նշել է, որ Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացված է:

Ցուցարար ծեծողները պաշտոններ են ստացել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւան համայնքում ուշագրավ նշանակումները չեն դադարում: Ինչպես քաղաքային իշխանությունում կամ վարչական շրջանների աշխատակազմում մեծ թիվ են կազմում, օրինակ, ոստիկանության նախկին ծառայողները, այնպես էլ մեծ թիվ են կազմում նախկին կադրերը, որոնք նախկին իշխանության ժամանակ պաշտոններ են զբաղեցրել կամ, օրինակ, աչքի ընկել այս կամ այն միջադեպերով: Օրինակ՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն… Կարդալ ավելին »

Փաշինյանը Արտակարգ դրությունը երկարաձգելու մասին

«Մեր ռազմավարությունն ընդհանուր առմամբ հետևյալն է, որ մենք պետք է գնանք ոչ թե սահմանափակումներ կիրառելու ճանապարհով, այլ պետք է գնանք էն ճանապարհով արտակարգ դրության պայմաններում, մարդկանց փորձենք համոզել, որտեղ անհրաժեշտ ա՝ պարտադրել, որ նրանք պահեն անվտանգության որոշակի կանոններ»,-  կառավարության նիստի մեկնարկին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ կառավարության ռազմավարությունը կրկին փակման ռեժիմին  չգնալն է: Իսկ… Կարդալ ավելին »

Սուրեն Պապիկյանն ինքնամեկուսացվել է. նախարարությունում գրանցվել են կորոնավիրուսով վարակվելու դեպքեր. Տիգրան Ավինյան

  Կառավարության այսօրվա նիստին չէր մասնակցում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Նրա փոխարենը հարցը զեկուցեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և տեղեկացրեց, որ նախարարությունում գրանցվել են կորոնավիրուսով վարակվելու դեպքեր և նախարար Սուրեն Պապիկյանը ինքնամեկուսացվել է։