Daily Archives: 14.05.2020

Իշխանությունը արդեն սարսափում է ցույցերից և բողոքի ակցիաներից

Իշխանությունը արդեն սարսափում է ցույցերից և բողոքի ակցիաներից Դա է հիմնական պատճառը,որ երկարացվեց այսպես կոչված արտակարգ դրությունը: Դրա վառ ապացույցն է,որ բացում են բոլոր փակված օբյեկտները,խանութները,տրանսպորտը,նույնիսկ մանկապարտեզները: Դիմակն էլ ձեզ բոնուս: Ռեֆորմիստների կուսակցության  նախագահ  Վահան Բաբայանի  ֆեյսբուքյան  էջից

Երևանում 62-ամյա տղամարդը 8-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել. ՔԿ

2020թ. մայիսի 4-ին՝ ժամը 15։45-ին, քաղաքացին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2020թ. փետրվար վերջին՝ կեսօրվա ժամերին, իր ամուսնու ընկերը Երևան քաղաքի Ավան, Մարշալ Խուդյակով փողոցի տներից մեկի ննջասենյակում սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 2011թ. ծնված իր անչափահաս դստեր նկատմամբ։ Դեպքի առթիվ 2020թ. մայիսի 6-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի… Կարդալ ավելին »

«Ձեզ մաղթում եմ անդադար թեստավորում, տնական օղիների անսպառ պաշար և պինցետների լայն տեսականի».Արմեն Աշոտյանը`Փաշինյանին

Մեծարգո վարչապետ, Իմ և իմ մեծ ընտանիքի անունից ցանկանում եմ խորին շնորհակալությունս և երախտագիտությունս հայտնել Ձեզ և Ձեր կառավարությանը Ձեր երկրում ինձ համար նման նպաստավոր պայմաններ ստեղծելու առնչությամբ: Այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհը, միջոցների մեջ խտրականություն չդնելով, պայքարում է իմ դեմ, զրկելով ինձ կյանքի իրավունքից, սահմանափակելով ազատ արտահայտվելու իմ հնարավորույթունները, խոչընդոտելով իմ ազատ տեղաշարժի ազատությունը,… Կարդալ ավելին »

Դիմակներ կրելու պարտադիր պայմանը ինձ մոտ դեժավյու առաջացրեց.Արա Վարդանյան

Դիմակներ կրելու պարտադիր պայմանը ինձ մոտ դեժավյու առաջացրեց։ Հիշու՞մ եք 90-ականներին, երբ Վանո Սիրադեղյանը պարտադրեց որպեսզի բոլոր ավտոմեքենաներում պարտադիր լինի կրակմարիչ, քանզի սկսել էր այդ ապրանքի ներմուծումը։ Դե մարդը լավ բիզնես էր մտածել, մի ձեռքով ապրանքը ներմուծում, մյուսով ստիպում որ բոլորը գնեն։ Մնում է հասկանանք, թե այս անգամ ով է դիմակների բիզնեսը նախաձեռնողը։ Բարի գալուստ… Կարդալ ավելին »

Մայիսի 25-ից 100 հազար տուգանք՝ դիմակ չկրելու համար. Ավինյան

Մայիսի 25-ից պարտադիր է դառնում ոչ միայն հանրային փակ, այլեւ հանրային բաց վայրերում դիմակների կրում. Կանոնը խախտողները տուգանվելու է ոստիկանության կողմից: Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, ԱԺ հատուկ նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը: «Ուզում եմ հատուկ շեշտել այս կանոնի մասին, որովհետեւ այս սահմանափակումների թուլացումները մեզնից հավելյալ ջանք են պահանջում, հավելյալ ուշադրություն, հավելյալ պատասխանատվություն… Կարդալ ավելին »

«Խորհրդարանում և Կառավարությունում վարակի տարածումը տեղի է ունեցել».Տիգրան Ավինյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր խորհրդարանում հայտնեց, որ սահմանափակումների մեղմացումից հետո հայտարարվել են որոշակի կանոններ, որոնց խախտումը կհանգեցնի տուգանքի: «Պատասխանատվություն է գործում նաև տնտեսվարողների նկատմամբ, ցավոք, այդ ցանկերն օրեցօր ավելանում են, և պարետի որոշմամբ փակվում են տասնյակ տնտեսվարողներ՝ ժամանակավորապես: Կարծում եմ՝ այս մեխանիզմն ուղղակի այս փուլում անհրաժեշտություն է, քանի որ այժմ դրան այլընտրանք դեռևս չկա: Հիմա… Կարդալ ավելին »

Հիմա հասկանալի էր այս խեղկատակ դրության երկարացման իմաստը

Կառավարությունը ոչ միայն չի մտածում է իր ժողովրդի բարեկեցիկ կյանքի մասին ավելին նրանք նաև հետին պլան են մղել մարդկանց առողջությունը:Փաշինյանի քմահաճույքները բավարարելու համար երկարացվեց դրությունը,սակայն իմաստը ո՞րն է,սկսվելու է նույն աժոտաժն ու նույն եռու զեռը: Այս ամենից կարող ենք մեկ հետևություն անել,դրության երկարացնելու հիմանական պատճառներն են`բողոքի ակցիաների դադարրեցումն ու հանրաքվեի չեղարկումը:Փաշինյանը լավ է հասկանում,որ իր իշխանության… Կարդալ ավելին »

«Իմ գաղափարներն այլևս կյանքի կոչել չեմ կարող. Գրագողերը սպասում են կառույցի փակվելուն». Սմբատ Գոգյան

  ԲՈԿ-ի նախագահ Սմբատ Գոգյանը ֆեյսբության իր էջում գրել է պաշտոնից ազատվելու իր որոշման պատճառների մասին. «ԲՈԿ-ի նախագահի պաշտոնից ազատման որոշումս ունի երեք շերտ․ 1․ Կրթության և գիտության բարեփոխման իմ պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ և ժամանակի ընթացքում այդ հակասությունները խորացել են։ Չնայած այդ տեսակետերի տարբերության, աշխատել եմ խղճի թելադրանքով։ Համակարգում բարեփոխում անելու համար… Կարդալ ավելին »

Մայիսի 25-ից դիմակ կրելը դառնում է պարտադիր. բոլոր չկրողները կտուգանվեն

Մայիսի 25-ից պարտադիր է դառնում ոչ միայն հանրային փակ, այլ նաև բաց վայրերում դիմակների կրումը: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց պարետ Տիգրան Ավինյանը: Կանոնը խախտողները տուգանվելու են ոստիկանության կողմից: Դիմակը կարող է նաև լինել կտորից, պարտադիր չէ այն լինի եռաշերտ: Դրանք կարող են լինել ինքնաշեն դիմակներ: