Մայիսի 18-ից հանրային տրանսպորտն ամբողջովին կգործարկվի, կվերաբացվեն առևտրի իրականացման վայրերը, հանրային սննդի օբյեկտները ծառայություններ կմատուցեն նաև փակ տարածքներում. պարետ

Նախատեսում ենք, որ մայիսի 18-ից հանրային տրանսպորտն ամբողջովին կգործարկվի, կվերաբացվեն առևտրի իրականացման վայրերը, հանրային սննդի օբյեկտները կկարողանան ծառայություններ մատուցել նաև փակ տարածքներում, կգործեnն մարզասրահները, բացօթյա պատմամշակույթային վայրերը, կիրականացվեն նաև մի քանի այլ թուլացումներ:

Այս մասին Ազգային ժողովի հատուկ նիստին հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Միաժամանկ, քանի որ աշխատող ծնողների համար խնդիր է մանկահասակ երեխաների խնամքի ապահովումը, կվերաբացվեն նաև նախակրթարանները»,- ասաց նա՝ ընդգծելով, որ բոլոր սահմանափակումների թուլացումներն ուղեկցվելու են համակեցության հստակ կանոնների սահմանմամբ, որոնց չկիրառումը հանգեցնում է համապատասխան տույժերի և տուգանքների:

Մայիսի 25-ից դիմակ կրելը դառնում է պարտադիր. բոլոր չկրողները կտուգանվեն:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի վարակի տարածմամբ պայմանավորված՝ արտակարգ դրությունը երկարաձգվում է մինչև հունիսի 13-ը, ժամը՝ 17:00-ն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով