ԱԱԾ-ն բռնում է ֆեյքերին միայն Նիկոլ Փաշինյանի հանձնարարությա՞մբ.yerevan.today

yerevan.today-ը  գրում  է.

Մայիսի 2-ին դիմել էինք ԱԱԾ, քանի որ մեր հրապարակած տեսանյութերից մեկի հերոսի հետևից էր ընկել Նիկոլ Փաշինյանի օգտին աշխատող «Lusine Martirosyan» անունով գրանցված ֆեյք օգտատերը, սպառնալիքներ տեղացել, վիրավորել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քաղաքացին զանգել ու ահազանգում էր, որ այլ տարբերակ չունի, քան ինքնասպան լինելը։ Բազմիցս խնդրեցինք, որ այդ քայլին չգնա, ասացինք դիմի ոստիկանություն։ Պատասխանեց, որ դիմել է ոստիկանություն, պատասխանել են, թե ամեն ֆեյքի հետևից չեն կարող ընկնել։

yerevan.today -ը դիմեց ԱԱԾ։

Պատասխանեցին, թե ֆեյքերով չեն զբաղվում, հիշեցրինք, որ լավ էլ զբաղվում են։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եվ հիմա ԱԱԾ-ն պաշտոնապես պատասխպանում է, որ հարցի լուծումն ԱԱԾ իրավասություններից դուրս է և նամակը վերահասցեագրել է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գկխավոր վարչություն։

Ի՞նչ խաղ էր սա։

Հիշեցնեմ, որ 2019թ․ ապրիլի 4-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ ղեկավարին հանձնարարեց «պայքար» սկսել մամուլում ֆեյք լուրերի ու սոցցանցերում ֆեյքերի դեմ: Ասաց, թե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսում սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում, հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ անելու համար:

ԱԱԾ-ն անմիջապես՝ մեկ օր անց բռնեց «Դուխով Հայաստան բաց հասարակություն» ֆեյք էջն աշխատացնողին։

Կամ «Դիանա Հարությունյան» անվամբ ֆեյսբուքյան էջում հունվարի 3-ին տեղեկություն էր հրապարակել այն մասին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ իրանցի բարձրաստիճան զինվորական Քասեմ Սուլեյմանիի սպանության առիթով»։ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությւամբ, հունվարի 5-ին այդ մարդը ձերբակալվեց։

Հիմա ինչպե՞ե եղավ, որ ԱԱԾ-ն զբաղվում է ֆեյքերով, որոնցով զբաղվել հանձնարարում է Փաշինյանը, բայց ֆեյքերը, որոնք գործում են հօգուտ Փաշինյանի, ԱԱԾ-ն անելիք չունի։ Այո, այսօր հանցավոր շրջանակներ կան, որոնց «հորդորով» Նիկոլ Փաշինյանի նկարով կամ առանց նրա նկարի ֆեյքեր են գործում և հայհոյում բոլոր նրանց, ովքեր դեմ են Նիկոլ Փաշինյանին կամ, հասարակական տրամադրություն են փորձում ցույց տալ հօգուտ Փաշինյանի։

Գուցե ԱԱԾ-ն ուզում էր ասել, թե Փաշինյանի հանձնարարության դեպքում ազգային անվտանգության խնդիր էր, իսկ քաղաքացուն ինքնասպանության հասցնելը՝ ոչ։ Հնարավոր է։

Ի դեպ, այդ «Lusine Martirosyan» ֆեյքով գուցե ոչ էլ կարող եք զբաղվել, մեր հրապարակումներից հետո արդեն ջնջել է էջը, հիմա երևի նոր անուն է բացել ու թունավորում է այլ անձանց կյանքը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով