Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

Այսօր ամփոփվեցին երեկ Արցախում անցկացված նախագահական և պարլամենտական ընտրությունների արդյունքները: Սթափ դատող հայության համար այդ արդյունքները մեծ անակնկալ դարձան: Ինչպե՞ս ստացվեց, որ արցախցիները սորոսականներին ավելի շատ ձայն տվեցին, քան հաղթանակած հրամանատարին: Մի՞թե իրականություն է դարձել այն, ինչից բոլորս վախենում էինք:

Մի՞թե Արցախի հասարակությունը, որը տարիներ ի վեր եղել է հայկական ինքնության, անկոտրուն կամքի և հայրենասիրության խորհրդանիշը, դարձել է ապակողմնորոշման զոհ: Փաստորեն, ականատես եղանք այն բանի, որ Արցախի բնակչության որոշակի զանգվածի մոտ կա արժեքների ծայրահեղ աստիճանի փոփոխություն: Արձանագրենք նաև, որ արցախցիների շուրջ 50 տոկոսը (49,26%) ձայն տվեցին այն մարդուն, ով արդար էր համարում Արցախի 1-ին նախագահ և ՀՀ 2-րդ նախագահ Ռ. Քոչարյանի կալանավորումը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք նաև, որ այդ նույն անձնավորության նախընտրական քարոզարշավի միակ հիշարժան հայտարարությունն այն էր, որ Արցախում պլյաժ է կառուցվելու: Սակայն անդրադառնանք երկրորդ թեկնածուի 26,4% ձայն հավաքելու փաստին: Սա շատ մտահոգիչ է: Մտահոգիչ է թերևս հաղթանակած գեներալին ավելի քիչ ձայն տալու ֆոնին:

Մի՞թե այսպես կոչված սորոսական ժանտախտը թափանցել է նաև Արցախ: Մտահոգիչ է նաև այն առումով, որ սթափ դատող հանրությունը մի տեսակ վստահություն ուներ, որ Արցախը հստակ պատկերացնում է հաղթանակի գինը և գիտի անվտանգության արժեքը: Բոլորս վստահ էինք, որ Արցախը չունի ավելի արժանավոր թեկնածու, քան հաղթանակած գեներալը, որն իր ամբողջ կյանքով ապացուցել է իր նվիրվածությունը Արցախին: Ավաղ, տեսնում ենք, որ այն թույնավոր «փափուկ բարձը», որը սորոսականները լայնածավալ մասշտաբով տարիներով դրել են Հայաստանի ժողովրդի գլխի տակ՝ այդպիսով տոքսիկ հակահայկական գաղափարների օրակարգը առաջ բերելով և առաջացնելով արժեհամակարգի անառողջ մուտացիա, կիրառվում է նաև Արցախում:

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով