![](https://4news.am/wp-content/uploads/2024/05/441154045_402929986036443_3345654233941762518_n.jpg)
Ապրիլի 30-ին, ժամը 16։36-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքում՝ ավտոտեխսպասարկման կետում, այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։44-ին, մարվել՝ 17:00-ին: Սյունյաց 1/6 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կետում այրվել է «Lada» մակնիշի ավտոմեքենան։