«Այո-ոչ»-ի քարոզարշավի պատճառով ուշացած կարանտինի կոլապսը կարժենա ավելին քան 300.000.000 ԱՄՆ դոլարը

Այն որ Հայաստանը մեծ և բազմամարդ երկիր չէ, առաջատար չէ, չունի մեծ ռեսուրսներ՝ ունի նաև մի փոքր դրական կողմեր, որոնցից մեկն էլ այն է, որ մենք կարող ենք հետևել դրսում զարգացող իրադարձություններին, ինչպիսիններից մեկը հենց կորոնավիրուսի տարածման ընթացքն էր:

Հայաստանի ներկայիս իշխանավորները կարող էին շատ հեշտությամբ հետևել օտար երկրներում տարածվող վարակի ընթացքին, ուսումնասիրել խնդիրներն ու առանձնահատկությունները և մինչ վիրուսի մուտք գործելը» Հայաստան՝ կատարել համապատասխան հետևություններ: Սակայն ինչպես հիշում եք դա չարվեց: Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության կողմից պանդեմիայի հայտարարման հայտարարությունից հետո անգամ, Հայաստանի ղեկավարները չկիրառեցին համապատասխան միջոցներ, այլ փոխարենը սկսեցին զբաղվել սահմանադրության փոփոխության համար նախատեսվող հանրաքվեով «Այո-ոչ»-ի քարոզարշավով: «Կորոնավիրուսն ո՞ւմ շունն է» ասող վարչապետը մարտի 12-ին ընդհնատեց իր քարոզարշավն ու արձակուրդը և վերադարձավ իր պարտականությունների կատարմանը: Հայաստանում մարտի 16-ին մտցվեց արտակարգ իրավիճակ: Իսկ մարտի 18-ին նույն վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանը հեռուստատեսությամբ հայտարարեց, որ կառավարությունը պատրաստվում է երկիրը տնտեսական կոլապսից փրկելու նպատակով ծախսել ավելի քան 300.000.000 ԱՄՆ դոլորի չափ գումար: Կառավարությունը պատրաստ է այդքան գումարը լսցնել տնտեսության մեջ բացված անցքերի և ճաքերի մեջ, որպեսզի անյ վերջնականապես չփլվի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սակայն թե էլ ի՞նչ է սպասվում մեզ՝ հասկանալու համար մեզ կրկին կարող է օգնության հասնել օտար երկրներում կատարվելիք իրադարձությունների ուսումնասիրությունը: Հանպատրաստի մտցված կարանտինի և արտակարգ իրավիճակի առաջին 1-2 շաբաթներն ունեն իրենց առանձնահատկությունները, իսկ 4-ը, 5-ը, 6-ը՝ լրիվ այլ: Եվ թե մոտավորապես ինչ իրավիճակ կլինի Հայստանում՝ կարող ենք պարզել օտար երկրների իրավիճակն ուսումնասիրելկով: Համացանցում տեսանյութեր են պտտվում, որ ինչ-որ տեղ կորոնավիրուսի պատճոռով սահմանափակումների մեջ գտնվողները բողոքի ակցիա են իրականացնում իրավապահների դեմ, մեկ այլ տեղ՝ մարդիկ խուճապի մեջ խանութներ են թալանում: Աճում է հանցագործությունների թիվը:

Մի շարք սմարթֆոններ, հակամակարգիչներ դադարել են ստանալ ծրագրային թարմացումներ, քանի որ ծրագրավորող ինժեներները պարզապես չեն գնում աշխատանքի: Որոշ գաջեթներ ընդհանրապես կդադարեն աշխատել: Գործրարաներն ու արտադրամասերը դադարում են աշխատել, խզվում են հազարավոր աշխատանքային պայմանագրեր: Այս ամենը նշանակում է, որ նման մի իրավիճակ էլ տեղի կունենա Հայաստանում, սակայն իհարկե համեմված տեղի առանձնահատկություններով և կոլորիտով: Օրինակ՝ տեղացի խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «երևան սիթի» սուպերմարկետների ցանցն ունի մասնաճյուղ նաև «Դալմա» մոլում, որը կորոնավիրուսի վարակի պատճառով փակվել է և չի աշխատում: Այսօր արդեն պարզ է դառնում, որ «Սիթի»-ից զանգահարում են իրենց տվյալ մասնաճյուղում գրանցված աշխատողներին և հարդորում են դիմում գրել և ինքնակամ հեռանալ աշխատանքից: Այսինքն ընկերությունը հրաժարվում է վճարել հարկադիր պարապուրդի մատնված իր աշխատակիցների աշխատավարձերը և ցանկանում է ազատվել ավելորդ բեռից, որը օգուտ չի բերում, այնինչ մնացած բոլոր «Երևան սիթի» սուպերմարկետները ամբողջովին աշխատում են անգամ այս ճգնաժամային պայմաններում: Եվ սրանք դեռ առաջին «ծիծեռնակներն» են: «Այո-ոչ»-ի քարոզարշավի պատճառով ուշացած կարանտինի կոլապսը ոչ միայն կարժենա ավելի քան 300.000.000 ԱՄՆ դոլար, այլ նաև կխլի բազմաթիվ աշխատատեղեր, բազմաթիվ արտադրամասեր և գործարաններ կդադարեն աշխատել: Մի շարք բիզնեսներ կվերանան:

Վարչապետը չի արձագանքում դրան, որ «Երևան սիթի»-ում աշխատողներին դրդում են հեռանալ աշխատանքից և դիմում գրել, այնինչ սա նախադեպն է և դեռ սկիզմն է և այս անձանց հետևելու են դեռ մյուսները ու չի բացառվում որ ընդհանուր առմամբ աշխատանքից կզրկվեն հազարավոր անձինք և պետությունն էլ ինչպես առաջիններին՝ նրանց նույնպես կթողի «անտեր» և առանց ուշադրության: Ինչպես նոր ժողովրդական խոսքն է ասում՝ «կարանտիա և առանց գարանտիա»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայկ Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով