Արմավիրում «Ford»-ը վրաերթի է ենթարկել 20-ամյա հետիոտնին. վերջինը հիվանդանոցում մահացել է

 

Երեկ՝ ապրիլի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 52-ամյա Վահագն Մ.-ն իր վարած «Ford» մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Ապագա խճուղու 15 տան մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Լուսինե Ա.-ին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնակատար Հովհաննես Արիստակեսյանն ու ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Պողոսյանը:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով