Daily Archives: 27.04.2020

Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 80 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ. ԱՆ

Ապրիլի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ ընդհանուր 1808 դեպք, որոնցից 848-ն` առողջացած, 29-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 931 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 18547 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 62 նոր դեպք և 15 առողջացածներ։ Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 80  տարեկան և… Կարդալ ավելին »

Արցախում կորոնավիրուսով վարակված ևս մեկ քաղաքացի ապաքինվել և դուրս է գրվել բուժհաստատությունից

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նոր կորոնավիրուսով վարակված ևս մեկ քաղաքացի ապաքինվել և դուրս գրվել է բուժհաստատությունից: Ինչպես տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը, խոսքը ապրիլի 7-ին Արցախի Հանրապետություն մուտք գործած ՀՀ այն քաղաքացու մասին է, ում մոտ ապրիլի 8-ին հաստատվել էր կորոնավիրուսային վարակ: Հետագա բուժման նպատակով նրան տեղափոխել էին ՀՀ: Տեղեկացնենք, որ առայսօր… Կարդալ ավելին »

72-ամյա ուղևորուհին հիվանդանոցում մահացել է

Ապրիլի 14-ին, ժամը 20.35-ի սահմաններում, Տավուշի մարզի Ջուջևան-Բաղանիս գյուղամիջյան ճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Սկանիա» բեռնատարի։ «Օպելի» 76-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Ապրիլի 25-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հեռախոսագիր է ստացվել, որ վթարի հետևանքով վնասվածքներ ստացած և հիվանդանոց տեղափոխված ուղևորուհին՝ 72-ամյա Նելլի Եդիգարյանը, ապրիլի 24-ին, ժամը 19.50-ին,… Կարդալ ավելին »

Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք

ՀՀ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է մարզպետ Գնել Սանոսյանը։ «Մարզում ընդհանուրն ունենք 62 հաստատված դեպք։ Արձանագրվել է մահվան 1 դեպք: Պացիենտը եղել է 80 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,- գրել է Սանոսյանը։

Կիրականացվի Բեյրութ-Երևան-Բեյրութ հատուկ չվերթ

Middle East Airlines ավիաընկերությունը մայիսի 4-ին իրականացնելու է Բեյրութ-Երևան-Բեյրութ հատուկ չվերթ: «Հաշվի առնելով նոր տիպի կորոնովիրուսի տարածման դեմ Լիբանանի կառավարության ներդրված սահմանափակումները՝ Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիները պետք է գրանցվեն Լիբանանում ՀՀ դեսպանությունում մինչև ապրիլի 29-ը՝ անհրաժեշտ պաշտոնական արտոնությունները հնարավորինս արագ փոխհամաձայնեցնելու համար, միայն ինչից հետո հնարավոր կլինի ավիատոմսեր ձեռք բերել Middle East Airlines… Կարդալ ավելին »

«Պետությունը ունի խնդիր և այդ խնդիրը դու՛ ես».Տիգրան Վարդանյանը`Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանը առավոտյան ուղիղ եթեր է մտել և կրկին մեղադրել նախկին իշխանություններին: Հիմա էլ ասում է, թե ապրիլի 24-ի անվան տակ փողեր են կերել: Նիկո՜լ, կերե՞լ են, հանցակա՞զմ կա, բա անուն ազգանուն ասա, ուժայիններին էլ ասա թող ձերբակալեն, դատարանն էլ թող մեղքը ապացուցի այդ «X» մարդկանց և դատական վճիռ կարդա: Բա ու՞մ ես սպասում: Սա… Կարդալ ավելին »

«Կրկին նախկինների թեմաները,սա արդեն աբսուրդ է…».Վահան Բաբայան

Կոմունալների,սոցիալական աջակցության հարցերը թողած Նիկոլը լազերային շոուն է քննարկում Լավրովի ասածները,հակառակորդի ԱԳՆ հայտարարությունները,Արցախի շուրջ ստեղծված վիճակը մի կողմ,կարևորը լազերնեն են Հա մեկ էլ կրկին նախկինների թեմաները,սա արդեն աբսուրդ է… Վահան Բաբայանի   ֆեյսբուքյան  էջից

Կորոնավիրուսները արդեն 20 տարի է՝ հայտնի են մարդկությանը և առանձնապես խնդիր չէին հարուցում

Աշխարհում տարածված վարակների մոտ 70%-ը մեզ փոխանցվում է կենդանիներից: Գոյություն ունի մեկ միլիոնից ավելի չհետազոտված վիրուսներ, որոնք ամեն վայրկյան պատրաստ են հարվածելու մարդկությանը: Գիտնականների մեծամասնությունը հակված են մտածելու, որ կորոնավիրուսը մարդուն փոխանցվել է կենդանիների կողմից, այս դեպքում՝ չղջիկների: Վերջիններս ունեն բավականին լավ իմունային համակարգ և այս դեպքում վիրուսները նրանց մոտ քիչ խնդիրներ են հարուցում՝ ի… Կարդալ ավելին »

Նիկոլ, դուխով ասա՝ ի՞նչ ես բանակցում Ալիևի հետ ու ի՞նչ ես թաքցնում մեզանից….

Ես շան տեղ չէի դնի Նիկոլի կողմից կիրթ մարդ հռչակված Ալիև կրտսերի Արգործնախարարության խորհուրդը ուղղված Նիկոլին, առ այն, որ Նիկոլը սեփական ժողովրդին ճիշտ ասի, թե ինչ է բանակցում Արցախի հարցի շուրջ, եթե Բաքվի նման հորդորին չնախորդեր Լավրովի հայտարարությունն ու այդ թեմայով մյուս համանախագահների լռությունը…. Դե հիմա, Նիկոլ, դուխով ասա՝ ի՞նչ ես բանակցում Ալիևի հետ ու… Կարդալ ավելին »

Փաշինյանի առավոտյան «դուխով» սուրճը ուղիղ եթերի ուղեկցությամբ.Գագիկ  Համբարյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը առավոտյան 8-ին 5 պակաս մտավ ուղիղ եթեր… Այնպիսի տպավորություն էր, որ երկրի ղեկավարը շատ կարևոր բան ունի ասելու հասարակությանը կամ մինչև առավոտ ինչ-որ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել, որի մասին տեղեկացնելու է երկրի ղեկավարը… Սակայն պարզվեց, որ վարչապետին քնից հանել էր ինքն իրենից և իր թիմից սեփական գոհունակությունը… Նա հպարտ էր… Կարդալ ավելին »