Փաշինյանի առավոտյան «դուխով» սուրճը ուղիղ եթերի ուղեկցությամբ.Գագիկ  Համբարյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը առավոտյան 8-ին 5 պակաս մտավ ուղիղ եթեր… Այնպիսի տպավորություն էր, որ երկրի ղեկավարը շատ կարևոր բան ունի ասելու հասարակությանը կամ մինչև առավոտ ինչ-որ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել, որի մասին տեղեկացնելու է երկրի ղեկավարը… Սակայն պարզվեց, որ վարչապետին քնից հանել էր ինքն իրենից և իր թիմից սեփական գոհունակությունը… Նա հպարտ էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ապրիլի 24-ի միջոցառման անցկացման որակից… Անկեղծ ասած ես էլ եմ շատ ուրախ, որ իշխանություններին հաջողվեց շատ լավ կազմակերպել այդ ամենը… Բայց դա չի նշանակում, որ երկրի ղեկավարը առավոտյան 8-ին պետք է ուղիղ եթեր մտնի այս թեմայով և էքստազահարված ելույթ ունենա…
Ես մտածում էի, որ վարչապետն այդ ժամին ուղիղ եթեր է մտել հասարակությանը շատ հետաքրքրող և հուզող, օրինակ՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները և ՌԴ ԱԳՆ-ի պարզաբանումները մեկնաբանելու համար… Սակայն՝ ավաղ… Պարոն Փաշինյանը չի կարող այդ ամենից շոու սարքել և այդքան դուխ չունի, որ հերքի Լավրովի և ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունները… Կամ կխոսեր գազի և էլեկտրաէներգիայի վճարների խնդրից, որը շատ արդիական է… Սակայն՝ ոչ…

Փաշինյանին այդպիսի մանր-մունր թեմաները չեն հետաքրքրում…
Երկրի առջև ծառացած խնդիրները չնկատել տալով և հասարակության ուշադրությունը դրանցից շեղելու փորձեր անելով` Փաշինյանը փորձում է ժամանակ շահել… Բայց միևնույն է, Արցախյան հիմնահարցի և այլ շատ կարևոր խնդիրների հետ կապված հասարակությունը սպասում է հենց նրա մեկնաբանություններին…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քաղաքագետ  Գագիկ  Համբարյանի   ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով