72-ամյա ուղևորուհին հիվանդանոցում մահացել է

Ապրիլի 14-ին, ժամը 20.35-ի սահմաններում, Տավուշի մարզի Ջուջևան-Բաղանիս գյուղամիջյան ճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Սկանիա» բեռնատարի։

«Օպելի» 76-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ապրիլի 25-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հեռախոսագիր է ստացվել, որ վթարի հետևանքով վնասվածքներ ստացած և հիվանդանոց տեղափոխված ուղևորուհին՝ 72-ամյա Նելլի Եդիգարյանը, ապրիլի 24-ին, ժամը 19.50-ին, մահացել է:

Քննությունը շարունակվում է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով