Կորոնավիրուսները արդեն 20 տարի է՝ հայտնի են մարդկությանը և առանձնապես խնդիր չէին հարուցում

Աշխարհում տարածված վարակների մոտ 70%-ը մեզ փոխանցվում է կենդանիներից: Գոյություն ունի մեկ միլիոնից ավելի չհետազոտված վիրուսներ, որոնք ամեն վայրկյան պատրաստ են հարվածելու մարդկությանը: Գիտնականների մեծամասնությունը հակված են մտածելու, որ կորոնավիրուսը մարդուն փոխանցվել է կենդանիների կողմից, այս դեպքում՝ չղջիկների: Վերջիններս ունեն բավականին լավ իմունային համակարգ և այս դեպքում վիրուսները նրանց մոտ քիչ խնդիրներ են հարուցում՝ ի տարբերություն մարդու: Կորոնավիրուսները արդեն 20 տարի է՝ հայտնի են մարդկությանը և առանձնապես խնդիր չէին հարուցում: Այդ պատճառով էլ քիչ են ուսումնասիրվել, և արդեն կարող ենք նշել որ բաց է թողնվել այն ժամանակը, երբ մենք կարող էինք պատրաստվել այս արհավիրքին:
Մարդու աչքի համար անտեսանելի կորոնավիրուսը հիմա միլիոնավոր մարդկանց «բանտարկել» է տանը, և սա է բնության պատասխանը մարդուն իր հանդեպ անխնա վերաբերմունքի համար:

Աշխարհում արդեն փլուզված տնտեսությունների արագ վերականգնման ժամանակ շատ կարևոր հանգամանք է այդ ամենը չանել բնության հաշվին և շրջակա միջավայրի պահպանության հիմնախնդիրները նորից չմղել երկրորդ պլան, այլ դարձնել առաջնային և հենց բնության շնորհիվ դարձնել մարդու կյանքը ավելի բարեկեցիկ, ավելի առողջարար և անվտանգ: Սա նախ և առաջ վերաբերվում է Հայաստանին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Վահագն Վարագյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով