Daily Archives: 27.04.2020

«Երկակի ստանդարտներով լրագրողն ուր, բժշկությունն ուր».Նունե Ներսիսյանը`Լիզա Ճաղարյանին

Երկակի ստանդարտներով լրագրողն ուր, բժշկությունն ուր: Կորոնավիրուսը ժուռնալիստիկա չի, որ ով սնի, նրան գովես։ Մի մոռացի, որ կուռքիդ վաղուց են աղբանոց նետել ` հենց իր աճեցրած ճտերը։ Դու տեղդ հանգիստ նստի ու թիթեռնիկ նկարի : Ու որպեսզի հիմնավոր լինի «երկակի ստանդարտներով լրագրող» արտահայտությունը ,ստորև դնում եմ ձեր իսկ կողմից հրապարակած նյութը` նախկինում ձեր հնչեցրած խոսքերը… Կարդալ ավելին »

«Ընդունելության քննությունները տեղի կունենան հուլիսի սկզբին». ԿԳՄՍ նախարար

«Հարցը շատ ենք քննարկել և ընտրել ենք օպտիմալ տարբերակը: Ըստ ընթացակարգի, միասնական քննությունների համար դիմորդները նախնական հայտերը լրացրել են մինչև մարտի 15-ը, բայց քանի որ ընթացակարգի փոփոխություն է տեղի ունենում, ապա անհրաժեշտ է հայտերի փոփոխության և ճշգրտման ժամանակ տալ թե՛ արդեն հայտագրվածներին, թե՛ նախորդ տարիների շրջանավարտներին և այն դիմորդներին, որոնք նպատակադրվել էին դիմել այլ բուհեր,… Կարդալ ավելին »

«Քաղաքական իմպոտենտը հայտնվել է քաղաքական ցայտնոտում».Արա Վարդանյան

  «Ինչքա՞ն պետք է ապաշնորհ լինես, որ քեզ հանրայինորեն մեղադրեն Արցախը հանձնելու մեջ ու դու հերթական լայվը մտնես և կրկին խոսես նախկիններից։ Քաղաքական իմպոտենտը հայտնվել է քաղաքական ցայտնոտում։ Չկա այլևս փախչելու ուղի։ Կարո՞ղ է հենց սա է բնակարանը վաճառելու իմաստը։ Արդեն ակնհայտ է, որ ընտանիք-իշխանությունը մոտենում է քաղաքական վախճանի։ Դեղերը այլևս չեն օգնի…»-գրում  է  Արա … Կարդալ ավելին »

Վաղ առավոտից նկատեցի, որ որոշ կեղծ օգտատերեր ֆլեշմոբ են սկսել «5-րդ ալիքի» դեմ.Հարություն Հարությունյան

5-րդ ալիքի տնօրեն  Հարություն  Հարությունյանն  իր ֆեյսբուքյան էջում գրել է․ Վաղ առավոտից նկատեցի, որ որոշ կեղծ օգտատերեր ֆլեշմոբ են սկսել «5-րդ ալիքի» դեմ: Ուշադրություն չդարձրեցի, մտածեցի «մանկական խաղեր են» կխաղան, կանցնի կգնա: Ավելի ուշ, իմ վստահելի աղբյուրներից տեղեկացա, որ ֆլեշմոբը հստակ կազմակերպված է և հրահանգավորված, որ մինչև մայիսի 8-ը ակտիվ տարածեն, տարբեր միջոցներով՝ գովազդով, ֆեյքերով,… Կարդալ ավելին »

ԱՀ ոստիկանությունը տեղեկացնում է

Տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդի արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1 գրամը կամ եթե նրա մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0.5 միլիգրամը` առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով:

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում՝ Ապրիլի 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 28-ի ցերեկը, 29-30-ը, մայիսի 1-2-ը՝ երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը 27-ի ցերեկը կբարձրանա 3-4 աստիճանով, մայիսի 1-2-ը ևս 2-3… Կարդալ ավելին »

«Իշխանությունները ներկայիս ոչ ստանդարտ ու ճգնաժամային իրավիճակում շարունակում են իրենց թափթփված գործելաոճը».Վլադիմիր Մարտիրոսյան

Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ կառավարությունը հանդես է եկել 2020 թվականի պետական բյուջեում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ, որով նախատեսվում է համաճարակի դեմ պայքարի ու դրա հետևանքների վերացման նպատակով Կառավարությանը պետական բյուջեի ծախսերում ներքին վերաբաշխումներ (կրճատումներ և ավելացումներ) կատարելու բացարաձակ իրավասություն վերապահել: Նախագծի ընդունման դեպքում Ազգային ժողովը դուրս կմղվի բյուջեի ծախսերում փոփոխություններ կատարելու իրավասությունից,… Կարդալ ավելին »

Վարչապետի աշխատակազմում առաջին եռամսյակի պարգևավճարները կազմել են 46.000 դոլար. AntiFake.am

AntiFake.am-ը գրում է. Վարչապետի աշխատակազմի՝ 2020թ. պետական բյուջեով սահմանված առաջին եռամսյակի պարգևատրման ֆոնդը կազմել է 106.879.300 ՀՀ դրամ։ Հարցում է ուղարկվել ՀՀ Վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով տրամադրել կառույցում 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում հատկացված պարգևատրումների ընդհանուր չափը։ «Ի պատասխան հարցման վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանը հայտնել է, որ վարչապետի աշխատակազմի՝… Կարդալ ավելին »

«Աճել, զարգանալ, դառնալ հզոր երկիր առանց աշխատելու՝ դա այսօր արդեն իրականություն է».Հայկ Կիսեբլյան

  հրապարակել է 2020-«Ազգային վիճակագրության կոմիտեն հրապարակել է 2020-ի 1-ին եռամսյակի մակրոտնտեսական ցուցանիշները։ Ըստ այդ տվյալների, երբեք Հայաստանի ժողովուրդն այսքան լավ չի ապրել ինչպես ապրում է այժմ: Տնտեսությունը, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը աճում են, աշխատատեղերն ավելանում, իսկ ապրանքների գները՝ նվազում են: Եվ այս ամենն այն պարագայում, որ 1-ին եռամսյակի ուղիղ կեսը մենք կորոնավիրուսի համաճարակի հետևանքով անց ենք… Կարդալ ավելին »

«Ցավալի է, որ անգամ այդ օրը փորձեցիր բաժանել մերոնց ու ձերոնց».Մարգարիտ Եսայան

Ստացվեց, որ կորոնայով պայմանավորված ճգնաժամը «հնարավորություն»տվեց ՀՀ կառավարությանը, Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը արգելել քաղաքացիներին՝ այցելել ցեղասպանության զոհերի հուշահամալիր։ Ախր, ոնց չասեմ, այ մարդ, դա հնարավորություն չէր, դա սահմանափակում էր եւ ճգնաժամի պատճառով մարդկանց ազատ տեղաշարժը սահմանափակված էր։ Եվ դա, ես նորմալ եմ համարում։ Բայց հենց սկսում ես խոսել, ամեն ինչ փչացնում ես։ Մի խոսիր, փլիզզ․… Կարդալ ավելին »