Daily Archives: 24.04.2020

Հայաստանը պետք է հայ-թուրքական միջպետական երկխոսության նոր օրակարգ ձևավորի. «Ազգային օրակարգ»

Հայաստանի Հանրապետությունը պետք է առաջիկայում ձեւավորի հայ-թուրքական միջպետական երկխոսության նոր օրակարգ: Այս մասին հայտարարություն է տարածել «Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Այսօր լրանում է Օսմանյան կայսրության կառավարության կողմից Արեւմտյան Հայաստանում եւ կայսրության այլ հայաբնակ տարածքներում իրականացրած Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցը։ Մեր ազգի պատմության այս մեծագույն ողբերգության պատճառով, մենք կորցրեցինք ոչ միայն մեկ… Կարդալ ավելին »

Հայոց ցեղասպանության քննարկման միակ վայրը Թուրքիայի խորհրդարանն է. Կարո Փայլան

  Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը թուրքական «Էվրենսել» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ 1915 թվականին տեղի ունեցած դեպքերի քննարկման և առերեսման միակ վայրը հիմնադրման 100-ամյակը նշող Թուրքիայի խորհրդարանն է: «Այս հողի վրա տեղի է ունեցել հայերի ցեղասպանությունը: Ոչնչացվել է հայ ժողովուրդը և նրա մշակութային ժառանգությունը: Սակայն դրա հետ չեն առերեսվել 105 տարվա ընթացքում,… Կարդալ ավելին »

Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է տեղադրվել Ծիծեռնակաբերդում

Այսօր առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է տեղադրվել հուշահամալիրիում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այս մասին տեղեկանում ենք Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջից։

Մնացականյանը ինչ էլ ասի, փաստն այն է, որ շարունակում է քննարկել էն փաստաթուղթը, որը դրված է սեղանին. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածվող ՌԴ ԱԳՆ մեկնաբանության առնչությամբ: Գրառումը ներկայացնում ենք ստորև. «Ադրբեջանական լրատվամիջոցները Ռուսաստանի ԱԳՆ մեկնաբանությունն են տարածում՝ կապված Զ. Մնացականյանի՝ Լավրովին տրված կոպիտ պատասխանի հետ։ Եթե ամեն ինչ ճիշտ են ներկայացնում ադրբեջանցիները, ապա իրավիճակն ավելի քան վատն է։ Ըստ այդ տեղեկությունների, ռուսական կողմը… Կարդալ ավելին »

Բակո Սահակյանը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին

Ապրիլի 24-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այցելել է մայրաքաղաքի հուշահամալիր եւ ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը  

Ազատության հրապարակում վառվել է թուրքական դրոշը՝ ի նշան բողոքի

Ավանդաբար ապրիլի 23-ին Երևանի Ազատության հրապարակից մեկնարկում էր ՀՅԴ Երիտասարդական եւ Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունների պահանջատիրության ջահերով երթը։ Այս տարի, երկրում մտցված արտակարգ դրությամբ պայմանավորված, այն չկայացավ, սակայն պահանջատիրությունն ու օրվա խորհուրդը պահում են Դաշնակցական երիտասարդները։ Ինչպես ամեն տարի, 2020 թվականին եւս ապրիլի 23-ի երեկոյան վառվել է թուրքական դրոշը՝ ի նշան բողոքի, կոչի և պահանջատիրության… Կարդալ ավելին »

Մահվան ելքով ՃՏՊ՝ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհին

Մահվան ելքով ՃՏՊ՝ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհին: Այս  մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության ոստիկանության  ֆեյսբուքյան  էջը: Ապրիլի 23-ին ժամը 18:40-ի սահմաններում Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի 65-րդ կիլոմետրին իրար են բախվել ՀՀ Երևան քաղաքի բնակիչ, 1959թ. ծնված Ն. Մ.-ի վարած «ԿԱՄԱԶ-5320» մակնիշի և Շահումյանի շրջանի բնակիչ, 1981թ. ծնված Ա. Ս.-ի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս վարորդ Ա. Ս.-ն «Հանրապետական… Կարդալ ավելին »

Հայոց ցեղասպանությունը ամենացավոտ ապացույցն է, որ մենք ոչինչ չունենք փոխԶԻՋԵԼՈՒ

#տղաենքուպահելուենք Հայոց ցեղասպանությունը ամենացավոտ ապացույցն է, որ մենք ոչինչ չունենք փոխԶԻՋԵԼՈՒ։ Արցախի հարցում չկա թուրքերին անգամ քարի կտոր զիջելու։ Միջազգային հանրությունն էլ թող գլուխը պատով տա։ Միջազգային հանրությունը ուր էր, երբ կոտորում էին անօգնական ժողովուրդներին։ Ասում էիք 100 տարի առաջ տեղեկատվական տեխնոլոգիաներ չկային ու ուշ տեղեկացան, իսկ ուր էին 2014-ին նրանք, երբ նույն սցենարով եզդիներին… Կարդալ ավելին »

Վանեցյանը ճիշտ էր. կորոնավիրուսն ավելի ցցուն դարձրեց Փաշինյանի կառավարության անճարությունը.«Իրատես»

  «Իրատես» թերթը գրել է, որ կորոնավարակը ավելի ցցուն դարձրեց  «նոր Հայաստանի» իշխանությունների իրականությունից կտրվածությունն ու բացարձակ անճարակությունը՝ ռեալ թայմ կառավարման մեջ: «Վաղուց նորություն չէ, որ քաղաքականությունը ոչ միայն ձևավորվում, այլև իրականացվում է սոցցանցերում գրառումների և ուղիղ եթերների՝ լայվերի ռեժիմով՝ իջեցվելով ոչ միայն պարզունակության, այլև գռեհկության աննախադեպ աստիճանի: Ցավոք, դա ոչ միայն սովորական է դարձել,… Կարդալ ավելին »