Daily Archives: 24.04.2020

Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Ծիծեռնակաբերդ-հուշահամալիրը պարզվում է փակ չէր, այլ՝ ընտրովի բաց…  Սրբուհի  Գրիգորյան

Այս իշխանությանը շատ հարցերում չեմ հասկանում։ Այսօրվա իրադարձություններն առավել քան ապշեցուցիչ են։ Ծիծեռնակաբերդ-հուշահամալիրը պարզվում է փակ չէր, այլ՝ ընտրովի բաց… Խորհրդարանական երկրում խորհրդարանական ընդդիմության համար էր փակ… Անկեղծորեն չգիտեմ՝ ինչ ասել…», – այս մասին գրում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր  Սրբուհի  Գրիգորյանը:

ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տեր Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի ուղերձը Հայոց Ցեղասպանության Սուրբ Նահատակների հիշատակի օրվա առիթով

«Մի՛ վախեցեք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող» (Մատթեոս 10:28): Հարությալ Քրիստոսի զորությամբ մեր ազգը դուրս եկավ մահասփյուռ ջարդերից: Հայի ոգին նոր կյանքով ապրելու բաղձանքով կրկի՛ն վեր հառնեց: Այդ ի՞նչ հավատ է, որ հային հայ է պահում: Ի՞նչ ոգի է, որ առավել անկոտրուն ու զորեղ է դառնում: Այդ ի՞նչ չխամրող հիշողություն… Կարդալ ավելին »

«Կալնիետեն իր թվիթերյան էջում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին.Շնորհակալություն, Սանդրա».Արմեն Աշոտյան

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, ԵԺԿ խմբակցության փոխնախագահ, Լատվիայի նախկին ԱԳ նախարար Սանդրա Կալնիետեն իր թվիթերյան էջում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին: “Այսօր նշվում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մեկնարկի 105-րդ տարելիցը: Եկեք հուսանք, որ նման ողբերգալի իրադարձություններն այլևս երբեք չեն կրկնվի: Թուրքիան պետք է ճանաչի այս հանցագործությունը: Սա կարևոր է Հայաստանի և Թուրքիայի միջև հաշտեցման… Կարդալ ավելին »

Ի՞նչի Կորոնավիրուսի համաճարակը, մասնավորապես՝ արտակարգ դրությունը պետք է վերաբերվի միայն մե՞զ, այլ ոչ թե առհասարակ բոլորին

Բոլոր բարեպաշտներիդ է վերաբերվում, ովքեր ասում են, թե օրվա խորհրդի համաձայն պետք է լռել: Ի՞նչպես լռես, երբ քեզ ու քեզ նման շատերին դնում են 3-րդ սորտի մարդու տեղ: Ի՞նչպես լռես, երբ ցավ ես ապրում տեսնելով անարդարությունը: Կներեք, ինձ՝ նվաստիս, չեմ կարող լռել, որքան էլ ցանկանամ, որովհետև ներսս ճչու՛մ է: Ես հարց ունեմ բոլոր բարեպաշտներիդ. Ես՝… Կարդալ ավելին »

«Ոնց է ստացվել որ այս արտոնյալ զույգը՝ Արփին եւ Միհրանը հայտնվել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում».Իրինա Դանիելյան

Դե ասեք տիկնայք եւ պարոնայք, ոնց է ստացվել որ այս արտոնյալ զույգը՝ Արփին եւ Միհրանը հայտնվել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, եթե հուշահամալիր տանող բոլոր ճանապարհները փակ է։ Հիշում ենք, որ այս զույգը ուզում էին իրենց ամուսնության քավորը լիներ Փաշինյանը, հնարավոր է՞ որ զանգել են Փաշինյանին թույլտվության համար։ Եթե ոչ, ուրեմն պահանջում եմ կրեն պատասխանատվությունը օրենքի ողջ… Կարդալ ավելին »

Էլեկտրաէներգիա սպառող այն բաժանորդները, որոնք փետրվար և մարտ ամիսներին ունեցել են յուրաքանչյուր ամիս մինչև 10 հազար դրամի սպառում, չեն հոսանքազրկվի. ՀԷՑ

Հաշվի առնելով համավարակով պայմանավորված ներկա իրավիճակն ու բաժանորդների սոցիալական խնդիրները՝ ընկերության սեփականատիրոջ որոշմամբ այն բաժանորդները, ովքեր փետրվար և մարտ ամիսների ընթացքում ունեցել են յուրաքանչյուր ամիս մինչև 10.000 դրամի էլեկտրաէներգիայի սպառում (խոսքը սոցիալապես անապահով խավի մասին է), չեն հոսանքազրկվի։ Այս մասին հայտնում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից: Այնուամենայնիվ, հորդորում ենք մեր բաժանորդներին էլեկտրաէներգիայի դիմաց վճարումները կատարել… Կարդալ ավելին »

Արցախում կորոնավիրուսային հիվանդությունից ապաքինվել է 4 մարդ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նոր կորոնավիրուսով վարակված ևս մեկ քաղաքացի ապաքինվել և դուրս գրվել է բուժհաստատությունից: Խոսքը Միրիկ համայնքի այն բնակչի մասին է, ով բուժումն անցնում էր Հայաստանի Հանրապետությունում: Արցախի Առողջապահության նախարարությունը շնորհակալություն է հայտնhttps://www.facebook.com/ArtsakhInformation/photos/a.105197087787747/132105528430236/?type=3&theaterում հայաստանյան գործընկերներին և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բուժանձնակազմին՝ հոգատար վերաբերմունքի և բուժման գործընթացը բարձր մակարդակով կազմակերպելու… Կարդալ ավելին »

Սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում՝ Ապրիլի 24-ի ցերեկը, 25-26-ը, 28-ի ցերեկը, 29-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ և կարկուտ: 24-25-ը լեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով: Ապրիլի 27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի… Կարդալ ավելին »

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ ապրիլի 24-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ոգեկոչելու հիշատակը Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների: Ծաղկեպսակի զետեղումից հետո հուշահամալիրում՝ անմար կրակի առջև, Վեհափառ Հայրապետի նախագահությամբ կատարվել է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ: Առավոտյան հրապարակվել է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Հայոց… Կարդալ ավելին »