Daily Archives: 24.04.2020

Գիտակցում ենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի պահանջը սոսկ պատմական հիշողության և ազգային ողբերգության տուրք չէ, այլ մեր երկրի անվտանգության, մեր ապագա սերունդների համար ազգի պահպանման հարց է

Հարգելի՛ հայրենակիցներ Այսօր լրանում է Ցեղասպանության 105-րդ տարելիցը: Միջազգային հանրությունը ժամանակին չի տվել 20-րդ դարի խոշորագույն արհավիրքի՝ Ցեղասպանության համարժեք գնահատականը և դրա շարունակությունն էր 2-րդ աշխարհամարտի ժամանակ տեղի ունեցած հրեաների, լեհերի և այլ ազգերի ներկայացուցիչների զանգվածային ոչնչացումը, ինչի շարունակությունն էին 1988 թվականին Բաքվում, Սումգայիթում, Մարաղայում իրականացված ոճրագործությունները: Հայոց Մեծ Եղեռնի հիմնական խոհուրդն այն է, որ… Կարդալ ավելին »

Ցեղասպանության գլխավոր դասը

Հայերը ցեղասպանության ենթարկվեցին, երբ պետություն չունեին։ Պետությունն այն նվազագույնն էր, որ պետք է լիներ ցեղասպանությունը կանխելու համար։ Ազգային պետության առկայությունն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է ցեղասպանության չենթարկվելու համար։ Եթե համապատասխան որակներ չունենան այդ պետությունն ու դրա ռազմաքաղաքական ղեկավարությունը, ապա կլինեն և՛ տարածքային կորուստներ, և՛ ցեղասպանություն։ 1988–ին Սումգայիթում և 1990–ին Բաքվում տեղի ունեցած ջարդերից հետո… Կարդալ ավելին »

Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթով հայրենիք է վերադառնում ավելի քան 230 քաղաքացի

Սանկտ Պետերբուրգից չարտերային չվերթն իրականացնող «Уральские авиалинии» ընկերության օդանավը ուղղություն վերցրեց դեպի Երևան։ Այս մասին հայտնում են Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեից: Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթով հայրենիք է վերադառնում ավելի քան 230 քաղաքացի։ Համընդհանուր ջանքերով հնարավոր դարձավ ապահովել քաղաքացիների անվճար մեկնումը հայրենիք։ Օդանավով Հայաստան են տեղափոխվում նաև ռուսական կողմից ՀՀ Առողջապահության նախարարությանը համար փոխանցված կորոնավիրուսի ախտորոշման թեստերը,… Կարդալ ավելին »

Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումն ու արդարացումը, Հայաստանի շրջափակումը սպառնալիքներ են ստեղծում Հայաստանի Հանրապետության և Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների համար. ԱԳՆ

105 տարի առաջ հայ ժողովուրդը, չնայած տրված անվտանգության միջազգային երաշխիքներին և խոստումներին, միայնակ և անպաշտպան հայտնվեց այս ոճրագործության և խոցելի՝ ոճրագործների դաժան վայրագությունների առջև: Ցեղասպանության սարսափների միջով անցած հայ ժողովուրդը, ի հեճուկս բոլոր դժվարությունների, վերապրեց: Ցեղասպանությունը վերապրած ժողովուրդը ոչ միայն կարողացավ աշխարհի տարբեր անկյուններում պահպանել և զարգացնել իր ազգային ինքնությունը, այլև ուժ գտավ վերականգնելու և… Կարդալ ավելին »

Ապրիլի 24-ի վիրտուալ երթին մասնակցելու համար այս պահին ստացվել է շուրջ 90 հազար անուն

  Վիրտուալ երթին դեպի Ծիծեռնակաբերդ մասնակցելու համար այս պահին 1915 համարին ստացվել է 85 հազար 575 անուն, իսկ 00 374 33 19 15 00 համարին՝ 3715 անուն։ Ֆեյսբուքյան  իր էջում այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Սիրելի հայրենակիցներ, հաղորդագրությունը գրելիս հետևեք կանոններին, որպեսզի Ձեր հաղորդագրությունը չֆիլտրվի և ցուցադրվի հուշահամալիրի սյուներին: – Հնարավորության դեպքում… Կարդալ ավելին »

Եվրոպական ժողովրդական կուսակցությունն իր զորակցությունն է հայտնում հայ ժողովրդին

Եվրոպական ժողովրդական կուսակցությունն իր զորակցությունն է հայտնում հայ ժողովրդին։ «Այսօր մենք հիշում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը եւ մեր աղոթքներով ու մտքերով հայ ժողովրդի հետ ենք։ ԵԺԿ-ն հարգանքի տուրք է մատուցում Օսմանյան կայսրությունում նահատակված 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակին։ Մենք հորդորում ենք Թուրքիային առերեսվել սեփական անցյալի հետ եւ այսպիսով ճանապարհ հարթել հայ եւ թուրք ժողովուրդների… Կարդալ ավելին »

Այս քառուղիներում ուրիշ ճանապարհ չկա՝ կամ սրի վրա, կամ՝ սրով.Մարգարիտ Եսայան

Մենք պարտավոր ենք դեն նետել զոհ լինելու զգացողությունը․․ 24․ապրիլ,2020, Երեւան Հայոց ցեղասպանության օրից անցավ 105 տարի, մեկ դար եւ ավելի։ Հիշում ենք, խնկարկում ենք ու երբեք չենք մոռանալու։ Այո, նաեւ պահանջում ենք․․։ Իսկ ի՞նչ ենք պահանջում եւ ումի՞ց․․․Պահանջում ենք ճանաչո՞ւմ, դատապարտո՞ւմ, ճիշտ ենք անում․․ցանկացած ցեղասպանություն, եթե չի ճանաչվել ու չի դատապարտվում, կրկնվելու է․․Աշխարհի պետություններից կեսից… Կարդալ ավելին »

Դիտելով իմքայլական պատգամավոր Հովհաննես Իգիթյանի հարցազրույցը,ցավով պետք է արձանագրեմ,որ մեր արտաքին քաղաքականությունը նրանց շնորհիվ,բարձր մակարդակից սահուն կերպով իջել է դեպի ցած

Դիտելով իմքայլական պատգամավոր Հովհաննես Իգիթյանի հարցազրույցը,ցավով պետք է արձանագրեմ,որ մեր արտաքին քաղաքականությունը նրանց շնորհիվ,բարձր մակարդակից սահուն կերպով իջել է դեպի ցած: Արդեն այս մարդկանց իշխանության լինելու ուղիղ 40%-ն է անցել,բայց դեռ նրանք շարունակում են,մեկ հարցազրույց հիմք ընդունել և Սերժ Սարգսյանին մեղադրել կրկին այն բանի մեջ,ինչը ուղղակի ծիծաղելի է:Լսեք պարոն Իգիթյան ձեր իշխանությունը,հենց ամենասկզբից ձախողեց այն… Կարդալ ավելին »

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 73, մահվան՝ 3 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 1596 է, մահվան դեպքերինը՝ 27

Հայաստանում ապրիլի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 73 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1596-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Մահացել է 3 քաղաքացի: Կորոնավիրուսից գրանցված մահվան դեպքերի ընդհանուր թիվը 27 է: Մեկ օրում առողջացածների թիվը 69 է, ընդհանուր առողջացածներինը՝ 728 փաստացի բուժվողներինը՝ 841: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 16551 քաղաքացի:

Վճարում չկատարելու դեպքում 1-ին հերթին կդադարեցվի 30 հազար դրամից ավելի սպառում ունեցած բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը

Ի լրումն բնակիչ-բաժանորդներին մատակարարված բնական գազի դիմաց 3-օրյա ժամկետում վճարումների կատարման վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հայտարարության՝ տեղեկացնում ենք, որ նշված ժամկետում վճարում չկատարելու դեպքում առաջին հերթին կդադարեցվի 30 հազար դրամից ավելի սպառում ունեցած բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը»: Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արենիա» ընկերությունից։ Հիշեցնենք, որ ՀԾԿՀ-ն հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում էր․ «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող… Կարդալ ավելին »