Մահվան ելքով ՃՏՊ՝ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհին

Մահվան ելքով ՃՏՊ՝ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհին:

Այս  մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության ոստիկանության  ֆեյսբուքյան  էջը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ապրիլի 23-ին ժամը 18:40-ի սահմաններում Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի 65-րդ կիլոմետրին իրար են բախվել ՀՀ Երևան քաղաքի բնակիչ, 1959թ. ծնված Ն. Մ.-ի վարած «ԿԱՄԱԶ-5320» մակնիշի և Շահումյանի շրջանի բնակիչ, 1981թ. ծնված Ա. Ս.-ի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս վարորդ Ա. Ս.-ն «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ տեղափոխելու ճանապարհին մահացել է, իսկ ուղևորներ, Շահումյանի շրջանի բնակիչներ՝ 2005թ. ծնված Կ. Ս.-ն, 2007թ. ծնված Ա. Ս.-ն և 1998թ. ծնված Վ. Գ.-ն ստացած տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ Քննչական կոմիտեն

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով