Հայոց ցեղասպանությունը ամենացավոտ ապացույցն է, որ մենք ոչինչ չունենք փոխԶԻՋԵԼՈՒ

#տղաենքուպահելուենք
Հայոց ցեղասպանությունը ամենացավոտ ապացույցն է, որ մենք ոչինչ չունենք փոխԶԻՋԵԼՈՒ։ Արցախի հարցում չկա թուրքերին անգամ քարի կտոր զիջելու։ Միջազգային հանրությունն էլ թող գլուխը պատով տա։ Միջազգային հանրությունը ուր էր, երբ կոտորում էին անօգնական ժողովուրդներին։ Ասում էիք 100 տարի առաջ տեղեկատվական տեխնոլոգիաներ չկային ու ուշ տեղեկացան, իսկ ուր էին 2014-ին նրանք, երբ նույն սցենարով եզդիներին կոտորեցին։
Հայ ժողովուրդը իր պատմական բնօրրանում կոտորվել է ու դրա մի մասը արդար պատերազմի միջոցով հետ է վերադարձրել ու թող բոլորը սրա հետ համակերպվեն։ Իսկ Հայաստանում փոխԶԻՋՄԱՆ փոխարեն թող մտածեն տնտեսությունը, երկիրը հզորացնելու մասին ու կտեսնենք միջազգային հանրությունը ինչպես է իր տեղը գտնում, իսկ մեր հարևան, բայց ոչ բարեկամ թուրքերը ինչպես են հանգիստ նստում տեղները։

Politik.am կայքի գլխավոր խմբագիր  Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով