Մնացականյանը ինչ էլ ասի, փաստն այն է, որ շարունակում է քննարկել էն փաստաթուղթը, որը դրված է սեղանին. Հրանտ Մելիք-Շահնազարյան

????????????????????????????????????

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածվող ՌԴ ԱԳՆ մեկնաբանության առնչությամբ:

Գրառումը ներկայացնում ենք ստորև.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ադրբեջանական լրատվամիջոցները Ռուսաստանի ԱԳՆ մեկնաբանությունն են տարածում՝ կապված Զ. Մնացականյանի՝ Լավրովին տրված կոպիտ պատասխանի հետ։ Եթե ամեն ինչ ճիշտ են ներկայացնում ադրբեջանցիները, ապա իրավիճակն ավելի քան վատն է։

Ըստ այդ տեղեկությունների, ռուսական կողմը շեշտում է հետևյալը՝ ա) տարածքները հանձնելու խնդիրը օրակարգում է։ Ինչպես նաև օրակարգում է հետագայում Արցախի կարգավիճակի՝ բնակչության ազատ կամարտահայտման միջոցով որոշելու հարցը։ բ) Հայկական կողմը շարունակում է աշխատել այդ ուղղությամբ, ինչի վառ ապացույցն է ապրիլի 21-ին տեսակոնֆերանսի միջոցով ՀՀ և ԱՀ արտգործնախարարների հանդիպումը։ գ) Խորհուրդ են տալիս այս հարցը չհանրայնացնել, որովհետև դա արդյունավետ ուղի չէ։

Եթե դիվանագիտական լեզվի նրբությունները մի կողմ դնենք, ապա կստացվի մոտավորապես հետևյալը՝ ա) ասել ենք այն, ինչ կա։ բ) Մնացականյանը ինչ էլ ասի, փաստն այն է, որ շարունակում է քննարկել էն փաստաթուղթը, որը դրված է սեղանին (փուլային տարբերակ)։ Եվ վերջապես երրորդը՝ շատ մի աղմկեք մամուլում, դա հենց ձեզ է վնասում։ Ահա այսպես»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով