Daily Archives: 18.04.2020

Այսօր հայտարարվել է ,որ 18.04.2020-ի դրությամբ կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 20 – ի.Շատ հետաքրքիր է գուշակությամբ են դա ասում ,թ՞ե …

Նախ ասեմ բժշկության մեջ առայժմ չկա մահվան պատճառը ճշտելու այլ ստույգ մեթոդ ,քան դիահերձումը :Ցանկացած հիվանդանոցային մահ միշտ պարտադիր ենթակա է եղել հերձման :Այն անհրաժեշտ պայման է եղել ոչ միայն մահվան պատճառը բացահայտելու համար ,այլ նաև բժշկական սխալի մասին տեղեկատվություն հավաքելու համար : Արդեն երկար ժամանակ է մի շարք երկրների վիրուսոլոգներ պնդում են ,որ վիրուսի… Կարդալ ավելին »

Կապան-Քաջարան ավտոճանապարհին «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը և հայտնվել մոտ 4 մ ներքև գտնվող ճանապարհին․ կան տուժածներ

  Ապրիլի 17-ին, ժամը 23:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սիմոն Մ., ծնված 1983… Կարդալ ավելին »

Վարչապետ Փաշինյանը հյուրընկալել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին․ զրուցակիցները կարևորել են ՀՀ-ի և ԼՂ-ի միջև բոլոր ոլորտներում ակտիվ համագործակցությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին։ Այս մասին հայտնում են կառավարությունից։ Վարչապետը ևս մեկ անգամ շնորհավորել է պարոն Հարությունյանին նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և մաղթել հաջողություններ պատասխանատու պաշտոնում։ Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Արցախի միջև բոլոր ոլորտներում ակտիվ համագործակցությունը։ Արայիկ Հարությունյանը վարչապետին ներկայացրել է նախագահի պաշտոնում առաջիկայում իրականացվելիք ծրագրերն ու… Կարդալ ավելին »

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 47 նոր դեպք. մեկ մարդ մահացել է

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 47 նոր դեպք, ապաքինվել է ևս 121 մարդ։ Ապրիլի 17-ին արձանագրվել է մահվան դեպք։ 75-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ։ Կինն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ` զարկերակային գերճնշում III աստիճանի, ճարպակալում II-III աստիճանի: Բուժման ընթացքում զարգացել է սուր շնչական անբավարարություն III աստիճան, դիսթրես համախտանիշ, աթերոսկլերոզ գերազանցապես… Կարդալ ավելին »

Կորոնավիրուսից մահացած 75-ամյա պացիենտն ունեցել է ուղեկցող քրոնիկ հիվանդություններ․ ԱՆ մամուլի խոսնակ

«Կինն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ` զարկերակային գերճնշում III աստիճանի, ճարպակալում II-III աստիճանի: Բուժման ընթացքում զարգացել է սուր շնչական անբավարարություն III աստիճան, դիսթրես համախտանիշ, աթերոսկլերոզ գերազանցապես ուղեղի և կորոնար անոթների ախտահարումով: Ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 47 նոր դեպք և 121 առողջացածներ»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Ալեն Սիմոնյանի «օլենիզմները». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ  Գագիկ  Համբարյան–   ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ալեն Սիմոնյանի «օլենիզմները» Հայաստանի ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, մեկնաբանելով Ապրիլյան պատերազմի արդյունքները, հայտարարել է, որ Ապրիլյան պատերազմում մենք չենք հաղթել և չենք էլ հաղթի ապագա պատերազմում, քանի դեռ չունենք որակյալ քաղաքական իշխանություն և ըստ պատշաճի իրավիճակին տիրապետող բարձրագույն հրամանատարություն… Նախ, սկսենք նրանից, որ որակյալ քաղաքական իշխանության մասին… Կարդալ ավելին »

«Նյութամոլությունը երբեք թույլ չի տա, որ մեր նորօրյա քաղգործիչները գիտակցեն ճշմարտությունը․․․».Արթուր Թովմասյան

ՖԲ-ն ամենևին իրականություն չէ, սակայն այս պարզ ճշմարտությունը դժվար հասկանան նրանք, ովքեր ապրում են ՖԲ-ով, շատերին մոլորեցնելով՝ իրենց անպատասխանատու գրառումները ու լայվերը կատարում՝ փքված շրջելով սենյակներում՝ իրենց երևակայելով դարի քաղաքական գործիչներ․․․ Քաղաքականությունը այն չէ, ինչի մասին բարձրաձայն խոսում են կամ հայտարարում։ Այդ քայլով ձեր նմաները փորձում են իրենց իշխանությունը երկարաձգելու հարց լուծել՝ կարծելով, թե հասարակության… Կարդալ ավելին »

Լույս չի լինելու

  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 20-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Շիրակի մարզում՝ 10:00-14:00 Աշոցքի տարածաշրջանի Փոքր Սարիար գյուղի արևելյան մասը, 10:00-16:00 Գյումրի քաղաքի Այվազովսկի, Գարեգին Նժդեհի, Շերբինա, Չայկովսկի փողոցները և Շիրակ շին. Բանավանը, 12:00-16:00 Աշոցքի տարածաշրջանի Մեծ Սեպասար, Փոքր Սեպասար, Ղազանչի, Թավշուտ և Սիզավետ գյուղերը,… Կարդալ ավելին »

«Նոր հաստատված դեպքերը՝ 47 են. մահացել է 1 պացիենտ». Նիկոլ Փաշինյան

«Երեկ արվել է 1003 հետազոտություն: Նոր հաստատված դեպքերը՝ 47: Մահացել է 1 պացիենտ: Բուժվածները՝ 121: Ըստ այդմ, ունեցել ենք ակտիվ դեպքերի նվազում՝ 75-ով: Եթե նախորդ օրը հիվանդանոցներում բուժվում էր 780 մարդ, այսօր բուժվողների թիվը 705 է»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Առաջարկում եմ,որ կառավարությունը փոխհատուցի առևտրով զբաղվողների 3 ամսվա վարձավճարները,պայմանով,որ տվյալ մարդիկ այդ չվճարած գումարը անտոկոս երեք տարվա մեջ կվերադարձնեն պետությանը

Կառավարության «ազգափրկիչ» միջոցառումների մեջ ի՞նչու չկա առևտրային տարածքների վարձակալության փոխհատուցման դրույթ Փոքր և միջին բիզնեսով զբաղվող մարդիկ հիմա տանը նստած են ,բայց տարածքների վարձակալության վճարների «հաշվիչը ֆռումա»: Այդ մարդիկ,եթե մարտ ամսից չեն աշխատում,գալիս է մայիսը արդեն,ի՞նչպես են վճարելու այդ գումարները: Առաջարկում եմ,որ կառավարությունը փոխհատուցի առևտրով զբաղվողների 3 ամսվա վարձավճարները,պայմանով,որ տվյալ մարդիկ այդ չվճարած գումարը անտոկոս… Կարդալ ավելին »