Daily Archives: 18.04.2020

Աննա Դանիբեկյանի գործողությունները ծաղր են արդարդատության նկատմամբ. Արամ Վարդևանյան

Երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն այսօր կրկին դիմում է ներկայացնելու ՄԻՊ-ին՝ Ռոբերտ Քոչարյանի իրավունքների ոտնահարման հարցով: Tert.am-ի հետ զրույցում նա իրավունքի, արդարդատության նկատմամբ ծաղր որակեց Աննա Դանիբեկյանի կողմից Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մայիսի 8 –ին դատական նիստի նշանակումը: Ըստ նրա՝ աշխատանքի ներկայանալուց հետո դատավորն անհապաղ պետք է Ռոբերտ Քոչարյանի… Կարդալ ավելին »

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ

  Հանրապետության տարածքում՝ Ապրիլի 18-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-23-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը ապրիլի 22-23-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով: Երևան քաղաքում՝ Ապրիլի 18-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ,… Կարդալ ավելին »

ԱՀ ոստիկանությունը դադարեցնում է որոշ ծառայությունների մատուցումը. Տեղեկատվական շտաբ

ԱՀ ոստիկանությունը դադարեցնում է որոշ ծառայությունների մատուցումը: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետությունում Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբից: « ԱՀ ոստիկանությունը տեղեկացնում է Ի կատարումն հանրային իշխանության մարմինների գործունեության նկատմամբ կիրառվող սահմանափակումների մասին Արցախի Հանրապետության Պարետի 2020 թվականի ապրիլի 13-ի N 3 որոշման պահանջների՝ Արցախի Հանրապետության ոստիկանությունը 2020 թվականի ապրիլի… Կարդալ ավելին »

Ես, ճիշտն ասած, չեմ հասկանում, թե ինչու իշխանությունները չեն փորձում հստակ բացատրել բնակչությանը, որ վիրուսը ոչ մի տեղ չի գնացել, վիրուսը վտանգավոր է, և այդպիսին կմնա դեռ երկար ժամանակ

  Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ մարդիկ աստիճանաբար սկսում են անլուրջ վերաբերվել կորոնավիրուսի տարածման վտանգներին, ինչի հետևանքները կսկսեն երևալ հաջորդ շաբաթվա ընթացքում: Գրառումը ներկայացնումենք ամբողջությամբ: «Երեկվա լուսանկարներ, վիդեոներ Երևանի փողոցներից. շինարարներ իրար քիթ մտած աշխատող, մարդկանց կուտակումներ փողոցներում, ճնշող մեծամասնությունն առանց դիմակների… Եթե Նիկոլը երեկվա իր ուղերձի ժամանակ 20 րոպե… Կարդալ ավելին »

Օրինախախտ վարորդների մեքենաները տեղափոխվեցին ՃՈ հատուկ պահպանվող տարածք

Ապրիլի 17-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և առաջին սպայական գումարտակի ծառայողները մայրաքաղաքում իրականացրին ուժեղացված ծառայություն։ Արդյունքում՝ հայտնաբերվեց երթևեկության մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող, միտումնավոր խախտումներ անող 8 վարորդ։ Նրանց մեքենաները տեղափոխվեցին ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Մեկ տրանսպորտային միջոց գտնվում էր հետախուզման մեջ, իսկ 2 մոտոցիկլետի վարորդներ թաքցրել էին համարանիշը, վարում էին առանց… Կարդալ ավելին »

«Երբ մարդու կյանքի ապրած, միակ արժանիքը`դա աներձագ լինելն է».Հովհաննես Խաչատրյան

Այս չկայացած դերասանի մտքի գոհարներին ապա մի տեսեք,մանիպուլացիայից խոսում է մեկը,ում փեսան քսան տարի շարունակ իր շրջապատի հետ միասին զբաղվել և զբաղվում է մի միայն դրանով:Երրորդ մասի կանգառներում մեծացած այս պատանին,ցավոք շուտ մոռացավ իր ոչ այդքան հեռու անցյալը թե ոնց էր երրորդական դերեր խաղալով յոլա գնում: Դե քանի քեռին սաղա,եգաննները շոկոլադից բացի,պետքա նաև պարգևավճարներից օգտվեն:… Կարդալ ավելին »

Կան հաղթանակ կերտողներ ու կան հաղթանակի մակաբույծներ

Այսօր Ալեն Սիմոնյանը իր հարցազրույցում նշել է, որ 2016 թվականի ապրիլին հայ ժողովրդի տարածը «հաղթանակ անվանել չի կարելի» եւ խոսել 100-ից ավելի զոհերի մասին։ Ուշադրություն դարձրեք՝ օրհներգ փոխող, կաթողիկոս փոխող երեսփոխանը հիմա էլ որոշել է Ապրիլյան հաղթանակը փոխի։ Հիշեցնեմ, որ իրենց իսկ կողմից ստեղծված հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը 2016 թվականի ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողություններում… Կարդալ ավելին »

«2008 VS 2020».Վահան Բաբայան

Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի, Ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան Լևոն Տեր-Պետրոսյան 2008թ Ձեր բոլոր ցավերը իմ սրտում են, ձեր բոլոր կարիքները իմ մտքում են. Նիկոլ Փաշինյանի ուղերձը 2020թ Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի  ֆեյսբուքյան  էջից

Եթե այս տեմպը շարունակվի, մայիսի 4-ին կունենանք 2500 դեպք, մայիսի 21-ին՝ 5000. Արսեն Թորոսյան

Կորոնավիրուսային հիվանդության դեպքերի կրկնապատկման տեմպը այս պահին 17 օր է: Եթե այս տեմպը պահպանվի, ապա մայիսի 4-ին մենք կունենանք 2500 դեպք, իսկ մայիսի 21-ին 5000 դեպք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Եվ մեր բոլորի խնդիրը մնում է նույնը` կոտրել տարածման տեմպը և հիվանդության տարածման օղակները: Դրա համար անհրաժեշտ է… Կարդալ ավելին »

Դավիթ Տոնոյանն ու Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը քննարկել են մի շարք ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր

Ապրիլի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՊՆ վարչական համալիրում ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը: Դավիթ Տոնոյանը շնորհավորել է Արայիկ  Հարությունյանին Արցախի  Հանրապետության  նախագահի  պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել  է նաև, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, Արցախի պաշտպանության բանակի հետ համատեղ, շարունակելու են անսասան ապահովել… Կարդալ ավելին »