Կապան-Քաջարան ավտոճանապարհին «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը և հայտնվել մոտ 4 մ ներքև գտնվող ճանապարհին․ կան տուժածներ

 

Ապրիլի 17-ին, ժամը 23:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սիմոն Մ., ծնված 1983 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը և հայտնվել մոտ 4 մ ներքև գտնվող ճանապարհին:

Փրկարարները վարորդին և ուղևոր Արտակ Ս.-ին (ծնված 2009 թ.) պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են կայուն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով