Վարչապետ Փաշինյանը հյուրընկալել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին․ զրուցակիցները կարևորել են ՀՀ-ի և ԼՂ-ի միջև բոլոր ոլորտներում ակտիվ համագործակցությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին։ Այս մասին հայտնում են կառավարությունից։

Վարչապետը ևս մեկ անգամ շնորհավորել է պարոն Հարությունյանին նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և մաղթել հաջողություններ պատասխանատու պաշտոնում։ Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Արցախի միջև բոլոր ոլորտներում ակտիվ համագործակցությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արայիկ Հարությունյանը վարչապետին ներկայացրել է նախագահի պաշտոնում առաջիկայում իրականացվելիք ծրագրերն ու գործողությունները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով