Ալեն Սիմոնյանի «օլենիզմները». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ  Գագիկ  Համբարյան–   ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ալեն Սիմոնյանի «օլենիզմները»

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայաստանի ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, մեկնաբանելով Ապրիլյան պատերազմի արդյունքները, հայտարարել է, որ Ապրիլյան պատերազմում մենք չենք հաղթել և չենք էլ հաղթի ապագա պատերազմում, քանի դեռ չունենք որակյալ քաղաքական իշխանություն և ըստ պատշաճի իրավիճակին տիրապետող բարձրագույն հրամանատարություն…

Նախ, սկսենք նրանից, որ որակյալ քաղաքական իշխանության մասին է խոսում մեկը, ում հարազատ քաղաքական թիմի 90 տոկոսը դիլետանտ, տգետ, անմակարդակ և սեփական ոլորտից բացարձակ չհասկացողների մի կույտ է… Հայաստանի համար աղետ է, իսկ Ալեն Սիմոնյանի համար ինքնախաբեություն, եթե նա իրեն ու իր հարազատ քաղաքական թիմին համարում է որակյալ քաղաքական իշխանություն…

Ինչ վերաբերում է հրամանատարությանը, ապա ի գիտություն Ալենի, բանակը այն եզակի ինստիտուտներից մեկն է, որը Արցախյան պատերազմից հետո կայացել է…Այո՛, մեր բանակում բազմաթիվ խնդիրներ են եղել ու կան, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ վատ է եղել, իսկ «բարձրագույն հրամանատարություն» ասվածն էլ ոչ կոմպետենտ…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչ վերաբերում է զինվորի մեծ դերակատարությանը, ապա դա այդպես է բոլոր բանակներում…Այո, հենց պատերազմի ժամանակ են բացահայտվում հազարավոր զինվորների տաղանդները…Հենց պատերազմների ժամանակ են ծնվում մարշալներ Բաղրամյանի, Բաբաջանյանի, Խուդյակով-Խանփերյանցի, ծովակալ Իսակովի և հազարավոր անվանի հերոս հայորդիները…Չլինի Ալենը մտածում է, որ նրանք պարկետային մարշալներ են և իրենց անունները ոսկե տառերով են գրել պատմության մեջ սրան-նրան քծնելով, վճարովի ծառայություններ մատուցելով կամ առաջնորդին գովերգելու շնորհիվ… Ապրիլյան պատերազմին մենք կորցրեցինք մոտ 100 քաջարի հայորդիներ, սակայն նրանց կողքին «ծնվեցին» ոչ պակաս հերոսներ, որոնք իրենց հմտության և գրագիտության շնորհիվ մեծ վնասներ պատճառեցին թշնամուն և ձախողեցին նրա առաջխաղացումը ու հետագայում նրանք են բարձր պաշտոններ զբաղեցնելու ԶՈՒ-ում…

Լավ կլինի, Ալեն Սիմոնյանը, մինչ ինչ- որ բանի մասին խոսելը կամ կարծիք հայտնելը երկար մտածի…Սա կարծիք չէ, այլ «օլենիզմներ» է»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով