Ունենք հաստատված 28 դեպք, իսկ իշխանությունները թիթեռ են նկարում

Ինչո՞ւ չմեկուսացվեցին Իտալիայից ժամանող չվերթները: Այս հարցը արդեն մի քանի օր է արդեն կախված է օդում: Բոլորին է հետաքրքիր, թե ինչպես եղավ, որ ուղևորները, որոնք ժամանել են այն երկրից, որտեղ կորոնավիրուսի վարակի դեպքերը բավականին մեծաքանակ են, չեն մեկուսացվել: Նույնիսկ չլինելով նեղ մասնագետ՝ յուրաքանչյուր սթափ դատող մարդ հասկանում է, որ տրամաբանական կլիներ ոչ թե ուղղակի չափել ժամանողների ջերմությունը, այլ մեկուսացնել նրանց համապատասխան թեստեր անցկացնելու նպատակով:

Դատելով Նիկոլ Փաշինյանի ինքնամեկուսացման ժամանակ կատարված գրառումներից՝ թեստերի արդյունքները ստացվում են բավականին արագ, այնպես որ մեկուսացված ուղևորները ստիպված չէին լինի երկար մնալ կարանտինում: Բայց, ավաղ, ունենք այն ինչ ունենք: Պետության կողմից համապատասխան միջոցառումներ չիրականացնելու պատճառով ընդամենը մեկ կին անուշադրությանը մատնված առանց խոչընդոտի օդանավակայանից գնաց իր գործերով և որոշ ժամանակ անց հայտնվեց քաղաքական մանիպուլյացիաների կիզակետում: Ըստ չգործող պետական ապպարատի տարբեր չինովնիկների և պետության շահերը սպասարկող և համացանցում մեկնաբանություններ գրող իրական և ոչ իրական օգտատերերի՝ այդ կինն է մեղավոր, որ Էջմիածնում տեղի ունեցած բազմամարդ միջոցառումից հետո մի խումբ մարդկանց մեկուսացրել են կորոնավիրուսի առկայության կասկածով: Ինչ խոսք, արդեն ոչ ոքու չի զարմացնում օրվա իշխանության կողմից հաճախակիորեն կիրառվող՝ ուրիշների վրա մեղքը գցելու արատավոր ավանդույթը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սակայն այս պարագայում վտանգված են մեր հայրենիքի քաղաքացիները: Իշխանությունը ունի ոչ միայն բարձր աշխատավարձեր և պարգևավճարներ ստանալու իրավունք: Ամենից առաջ իշխանությունը ունի պարտականություններ, մասնավորապես՝ համաճարակի բռնկման վտանգի դեպքում իրականացնել անհրաժեշտ բոլոր միջոցառումները մեր անվտանգությունը ապահովելու համար`դա է ցանկացած իշխանության պարադիգման: Կասկած չկա, որ մի քանի շաբաթ է՝ արդեն առկա է կորոնավիրուսի տարածման լուրջ վտանգ, սակայն Հայաստանի իշխանությունը այնքան էր զբաղված իր քաղաքական քմահաճույքները բավարարելու անհետաձգելի գործով, որ անտեսեց վտանգը:

Բազմաթիվ վերլուծաբաններ և փորձագետներ նշում էին, որ պետք է փակել Միլանի ռեյսը, բայց արի ու տես, որ չարեցին, չմեկուսացրեցին: Ինչու՞: Արդյո՞ք սա անփութորեն մարդկանց առողջությանը վնաս պատճառելու դեպք չի: Ինչո՞ւ Իտալիայից ժամանող ուղևորների նկատմամբ չկիրառվեցին որևէ լուրջ միջոցառումներ: Վարչապետի պաշտոնում հայտնված լրագրողը փորձեց խղճուկ մեկնաբանություն տալ դրա վերաբերյալ՝ նշելով, որ չկա քաղաքացուն հայրենիք մտնել չթույլատրող որևէ ինստիտուտ … Վարչապետին հուշենք, որ մեկուսացնելը չի նշանակում երկիր մուտքը արգելել: Ավելին, այս պարագայում վարչապետին ավելի շատ պիտի հետաքրքրի ՀՀ քաղաքացիներին սպառնացող վտանգը, այլ ոչ թե ինչ-որ մտացածին իրավունքների խախտման խնդիրը: Նշենք, որ այս պահին հաստատված են 26 դեպքեր: Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը անկասկած ուներ ավելի շատ տեղեկություններ, քան հանրությունը: Ուստի նա պետք է որ հասկանար, որ հիմնական վտանգը հենց այդ կողմից է սպառնում: Փաստորեն բոլորի համար ակնհայտ է, որ եթե վարչապետը հրահանգեր մեկուսացնել Իտալիայից ժամանող ուղևորներին, հնարավոր կլիներ խուսափել վարակի լայնածավալ տարածումը:

Այս առումով ուշագրավ է Տիգրան Ավինյանի գլխավորած հատուկ հանձնաժողովի անգործությունը: Հասկանալի է, որ երանության մեջ հայտնված Ավինյանը և հանձնաժողովի այլ անդամները ունեն ավելի լուրջ խնդիր՝ ծախսել ոչ մի բան չանելու համար իրենց երկնքից ընկնող բարձր աշխատավարձը և պարգևավճարները: Սակայն հանձնաժողովի հարգարժան անդամներին և նախագահին ուզում ենք կոչ անել՝ բավական է թիթեռ նկարեք, ժամանակն է գործի անցնելու, եթե ի վիճակի եք, իհարկե:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով