Թույլ են տալիս իրավիճակը հասնի պիկին, որից հետո միայն չեղարկեն հանրաքվեն, շրջանառելով իրենց շահից բխող երկու թեզեր՝ հանուն ժողովրդի առողջության չեղարկեցինք հանարքվեն և հաղթահարեցինք ահագնացող համաճարակը

 

Հասարակության առողջապահական անվտանգության ռիսկերը ամեն րոպե կրկնապատկվում են, որովհետև վարչապետը հապաղում է Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարել: 2մլն965 հազար բնակչությամբ երկրում 28 COVID-19 վարակակիր, գումարած տարածման արագ տեմպերը անհապաղ արտակարգ դրություն հայտարարելու հիմք են: Փաստացի՝ շարունակվում է նույն քաղաքականությամբ. Հապաղում և ժամ առ ժամ ավելացող վարակակիրներ: Արտակարգ դրություն չի հայտարարվում մի քանի պատճառներով.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

1. անհրաժեշտ օպերատիվ միջոցառումների և արտակարգ ռեժիմով գործելու համար համապատասխան գիտելիքներ, փորձ, համակարգված գործելու պրակտիկա, ռեսուրսներ և միջոցներ են հարկավոր, որին այս իշխանությունը պատրաստ չէ, անկարող է:

2. թույլ են տալիս իրավիճակը հասնի պիկին, որից հետո միայն չեղարկեն հանրաքվեն, շրջանառելով իրենց շահից բխող երկու թեզեր՝ հանուն ժողովրդի առողջության չեղարկեցինք հանարքվեն և հաղթահարեցինք ահագնացող համաճարակը:

3. չեն հայտարարում արտակարգ դրություն, որպեսզի ԱՀ-ն նույնպես չանցի արտակարգ ռեժիմի, հակառակ դեպքում կդժվարանա սորոսական և այլ արբանյակների Արցախ խցկելը և միջամտելը առաջիկա նախագահական ընտրություններին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշված բոլոր դեպքերում էլ ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական իշխանությունը իր քաղաքական և անձնական շահերը վեր է դասում հասարակության առողջապահական անվտանգությունից և պետության շահից: Ամենաառաջնայինը մեր ժողովրդի առողջությունն է և մեր երկրի անվտանգությունը: Իհարկե Աստծո կամոք հաղթահարելու ենք ամեն ինչ, բայց այս դժվարին օրերին մեզ անհաժեշտ է սթափություն և մանիպուլիացիաների զոհ չդառնալու ողջախոհություն:

Հայտնի հետախույզ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ, ռազմական-քաղաքական գործիչ  Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյանի  ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով