Կորոնավիրուսով պայմանավորված՝ Էջմիածնի 27 ճանապարհներից 24-ը փակվել են, վաղը կքննարկվի որոշ հատվածներում արտակարգ դրություն հայտարարելու հարցը. Փաշինյան

Այս պահի դրությամբ ունենք կորոնավիրուսով ախտորոշման 28 դեպք, որոնցից 18-ն Էջմիածնի նշանդրեքի դեպքի հետ են կապված, առաջին 28 հիվանդներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում, միայն Էջմիածնի 2 դեպքում է, որ թոքաբորբ ունեն, մյուսներն ուղղակի ջերմում են կամ նույնիսկ ջերմություն չունեն, իսկ առաջին պացիենտը դուրս է գրվում: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը տեղկեացրեց, որ Էջմիածնի 27 ճանապարհներից ժամը 23:00-ի դրությամբ բաց կլինի միայն 3 ճանապարհ: «Այդ բաց ճանապարհների պարագայում էլ պայմանը կլինի հետևյալը՝ տեղում արագ ջերմաչափում կիրականացվի, ովքեր ջերմություն կունենան՝ կինքնամեկուսացվեն»,- ասաց նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վարչապետը նշեց, որ վիճակը վերահսկելի է:

Ինչ վերաբերում է վարչապետի ընտանիքի ինքնամեկուսացմանը, նա ասաց. «Մեր ընտանիքը մինչև հիմա գտնվում է Սևանում, Բրազիլայից եկող լուրերն էին մեր մեկուսացման առաջին շարժառիթը, սակայն շաբաթ օրը ստացանք բացասական դեպք, բայց այսօր կորոնավիրուսի նոր արձանգրված Մեղրիի դեպքի հետ կապված ասեմ՝ Մեղրիից Երևան գալու ճանապարհին այդ քաղաքացու հետ շփում եմ ունեցել: Մեկ ժամ առաջ նոր թեստ եմ հանձնել, կեսգիշերն անց կլինի պատասխան, եթե դրական լինի, իմ ընտանիքը կշարունակի մեկուսանալ, եթե ոչ՝ վաղն առավոտյան կվերադառնամ Երևան, կաշխատեմ կառաարության շենքից՝ իմ աշխատասենյակից»,- ասաց նա:

Ինչ վերաբերումէ հանրաքվեին, Փաշինյանն ասաց, որ ինչպես նախկինում են նշել, որևէ քաղաքական նպատակ չի կարող ավելի բարձր լինել, քան հանրային անվտանգությունը: Նա ասաց, որ առաջիկա օրերին կքննարկեն և որոշում կկայացնեն և եթե տեսնեն իրավիճակը այնպիսին է, որ հանրաքվեն և համաճարակային իրավիճակը հակասում են իրար, որոշում կկայացնեն, բայց այդ որոշումը կլինի հիմնավորված:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Կառավարությունը կքննարկի որոշ հատվածներում արտակարգ դրություն հայտարարելու մասին, եթե անհրաժեշտություն լինի: Հիմնական խնդիրը, որը մենք ունենք, ինքնատիրապետումն  է, մեզնից յուրաքանչյուրն անելիք ունի այս բարդ իրավիճակում և այդ անելիքն է լինել շրջահայաց, մաքսիմալ զսպված, խուճապային որևէ գործողություն չանել: Այս վիրուսն ավելի քիչ սարսափելի է,  քան H1N1 վիրուսը»,- ասաց նա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով