Monthly Archives: Մարտի 2020

Պահանջո՛ւմ ենք լուծարել և ոչնչացնել Հայաստանի Հանրապետությունում գտնվող ամերիկյան բոլոր բիոլաբորատորիաները

Ակնհայտ է այն փաստը, որ Կորոնավիրուսի «ստեղծագործողը» բնությունը չէ. այն արհեստածին և լաբորատոր ծագում ունեցող       վարակ է և նպատակամիտված է մարդկանց մահերի թիվը բազմապատկելուն: Վերլուծելով վերջին տասնամյակներում տեղի ունեցող          տարբեր բիոլոգիական վարակների պատմությունն ու աշխարհագրությունը՝ վերլուծաբաները գալիս են այն միաձայն կարծիքին, որ բիովարակների ստեղծումը, ակտիվացումն ու    տարածումը սերտ ու անմիջականորեն կապված են Ամերիկայի    Միացյալ  Նահանգների… Կարդալ ավելին »

Կորոնավիրուսն ապալեգիտիմացրել է Փաշինյանի կառավարությանը․ ատելության վիրուս տարածողներն իրավունք չունեն կորոնավիրուսի պատրվակով ամբողջատիրական ռեժիմ հաստատել

Հայաստանի խորհրդարանում օրուելյան «կրքեր» են բորբոքվում։ Ուզում են մարդու հեռախոսը «օրենքով» դարձնել կառավարության մատնիչ–գործակալ՝ օգտվելով արտակարգ դրության ընձեռած հնարավորություններից։ Անունը դրել են «կորոնավիրուսի դեմ պայքար» և անցել գործի։ «Կորոնավիրուսն ում շունն է» նախադասությունն արտասանած իշխանությունը հիմա ընկել է մյուս ծայրահեղության մեջ ու փորձում է շան պես հոտոտել մարդկանց հեռախոսները։ Երբ աշխարհում տարածվում էր կորոնավիրուսը, սրանք… Կարդալ ավելին »

ԱԺ-ն չընդունեց Էլեկտրոնային համակենտրոնացման ճամբարի օրենքը. «Իմ քայլի» ձայները չհերիքեցին

Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ չկարողացավ ընդունել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ փաեթը:   Նախքան քվեարկությունը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկեց ԲՀԿ-ի իրենց գործընկերներին միանալ իրենց եւ չմասնակցել քվեարկությանը, իսկ «Իմ քայլի» պատգամավորները դահլիճում 65 հոգուց քիչ են, հետեւաբար օրենքը չի ընդունվի: «Իմ քայլի» ղեկավար… Կարդալ ավելին »

Խորհրդարանական ընդդիմությունը ցուցադրեց՝ Հայաստանում պառլամենտարիզմը ողջ է և մեծամտացած մեծամասնությունն ամենազոր չէ. Ռուբեն Մելիքյանը

«Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով արտակարգ դրության օրերին քաղաքացիների տեղաշարժը հսկելու նպատակով հեռախոսները վերահսկելու մասին օրինագծի ընդունումն ԱԺ-ի կողմից մերժելուն: Ռուբեն Մելիքյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «COVID-19-ի դեմ պայքարի պատրվակով մեր բոլորի իրավունքների նկատմամբ անհամաչափ միջամտություն նախատեսող խայտառակ օրինագիծը, Լուսավոր Հայաստան և Բարգավաճ Հայաստան խմբակցությունների… Կարդալ ավելին »

Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև

  Այսօր` մարտի 31-ին, հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև: Այս մասին տեղեկացնում է belta.by կայքը` հղում անելով Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը: Ալեքսանդր Լուկաշենկոն և Նիկոլ Փաշինյանը քննարկել են ներկայիս դժվարին պայմաններում տնտեսության գործունեությունը` նշելով առկա լուրջ խնդիրներն ու դժվարությունները: Կողմերը կարծիքներ են փոխանակել ածխաջրածինների գների… Կարդալ ավելին »

Ժամը 14.00-ի դրությամբ Արցախում քվեարկությանը մասնակցել է 50,534 քաղաքացի՝ ընտրողների 48,3 %-ը

Արցախի տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 14.00-ի դրությամբ Արցախում անցկացվող նախագահական և խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 50,534 ընտրող (կամ ընտրողների 48,3 տոկոսը): Մասնակիցների թիվն ` ըստ ընտրական տեղամասերի` ստորև. Ստեփանակերտում ընտրությանը մասնակցել է 17349 ընտրող (2 44.5 տոկոս), ընտրելու իրավունք ունեցողների թիվը 39022 է: Ասկերանում ընտրությանը մասնակցել է 6919 ընտրող (57.2 տոկոս), ընտրելու իրավունք… Կարդալ ավելին »

«Պետք է հասկանան, որ սա անօգուտ սահմանափակում է, որևէ ձևով չեն կարող հիմնավորել սրա օգուտը». Էդմոն Մարուքյան

  ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ կորոնավիրուսի դեմ պայքարում իշխանությունների կողմից ամենասկզբում անլուրջ վերաբերմունք է եղել, փոխարենը՝ այսօր իրավիճակին լուրջ են վերաբերվում և լուրջ քայլեր իրականացնում: «Թե՛ արտակարգ դրություն հայտարարելը ճիշտ էր, սա մեր առաջարկն է եղել, թե՛ 7-օրյա կարանտինը հայտարարելը: Պարետի հետ անընդհատ կապի մեջ ենք, քաղաքացիների բազմաթիվ առաջարկներ մենք ուղարկում… Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել վարկառուի վճարած տոկոսների տեղեկանքները ներկայացնելու վերաբերյալ

Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` Պետական եկամուտների կոմիտեն ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպություններին առաջարկում է` 2020թ․ 1-ին եռամսյակում (ըստ ամիսների)՝ վարկառուի (համավարկառուի) կողմից վճարված տոկոսների վերաբերյալ տեղեկանքների բնօրինակները (ՀՀ կառավարության 19․02․2015թ․ N205-Ն և 05․10․2017թ․ N1321-Ն որոշումներով սահմանված կարգի 5-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված) փոստային ծառայության միջոցով ներկայացնել Կոմիտե։ Այս մասին հայտարարություն է տարածել ՊԵԿ-ը։ «Համաձայնության դեպքում` ֆինանսական կազմակերպությունները… Կարդալ ավելին »

Տավուշի մարզում գրանցվել է կորոնավիրուսի երկու դեպք

  Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի բարեկամներ Տավուշի մարզում գրանցվել է կորոնավիրուսի երկու դեպք։ Առաջինը վարորդ է արտերկրից, մեկուսացվել է սահմանը հատելուն պես։ Երկրորդ դեպքը Դիլիջան քաղաքում է։ Իրավիճակի կառավարման բոլոր քայլերն իրականացված են, բոլոր հավանական կոնտակտային անձիք մեկուսացված կամ ինքնամեկուսացված են, գտնվում են հատուկ հսկողության տակ։ Հիվանդները տեղափոխվել են… Կարդալ ավելին »

Փրկարարները Երևանում դի են հայտնաբերել

  Մարտի 31-ին, ժամը 11:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 29/2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և սանհանգույցի հատակին հայտնաբերել Ժաննա… Կարդալ ավելին »