Monthly Archives: Մարտի 2020

Հեռախոսազանգերը և հաղորդագրությունները ֆիքսելու վերաբերյալ նախագիծը չընդունվեց

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը ԱԺ կողմից չընդունվեց։ Էդմոն Մարուքյանն ասաց, որ դեմ են և չեն ուզում, որ նախագիծն անցնի, չեն մասնակցի քվեարկությանը։ Խորհուրդ տվեցին ԲՀԿ-ին ևս չմասնակցել։ Արման Բաբաջանյանն ասաց, որ իրենցից պատասխանատու որոշում է ակնկալվում և հանուն միասնական… Կարդալ ավելին »

Էդմոն Մարուքյանը իշխանությանը կոչ արեց չշահարկել և «քֆուր չդնել» օրենքի քվեարկության վրա

«Մեր ընդդիմադիր գործընկերներն ասում էին, որ ոստիկաններն ու բուժաշխատողները չեն հասցնում, մեր կողմից հնչեց առաջարկ՝ դանդաղեցնելու այդ գործընթացը որպեսզի մեր բուժհամակարգը չպարալիզացվի։ Ըստ էության, ընդդիմությունն այսօր իր նման կրավորական կեցվածքով նպաստում է նրան, որպեսզի բուժհամակարգը պարալիզացվի»,- ԱԺ-ում տեղի ունեցած քվեարկությունից հետո հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Հիշեցնենք, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին»… Կարդալ ավելին »

Ողբերգական ավտովթար Առինջ-Ջրվեժ ավտոճանապարհին. վարորդը մահացել է

  Մարտի 31-ին, ժամը 08:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Առինջ-Ջրվեժ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշին: Վարորդը մահացել է:

Սահմանին Ադրբեջանի հրահրած խախտումը որևէ արդարացում չունի․ Աննա Նաղդալյան

  ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է մարտի 30-ին հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը լարելու Ադրբեջանի փորձերը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ «Հրադադարի ժամանակ հրահրված այս խախտումը որևէ արդարացում չունի, հատկապես այն պարագայում, երբ աշխարհի բոլոր երկրները, այդ թվում  նաև տարածաշրջանի բժշկական ռեսուրսներն ուղղված են  կորոնավիրուսի դեմ… Կարդալ ավելին »

«Համաճարակի դեմ պայքարի անվան տակ իշխանությունը կարող է վերահսկել յուրաքանչյուրի գտնվելու վայրը». Ավետիք Չալաբյան

«Մարտի 30-ին, ՀՀ Ազգային ժողովը «Իմ քայլը» խմբակցության ընդամենը 57 պատգամավորների ձայներով, առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» օրենքի նախագիծը։ Խորհրդարանական ընդդիմությունը դեմ արտահայտվեց, և նույնիսկ իշխանական պատգամավորնեից շատերը խուսափեցին քվեարկությանը մասնակցելուց, թերևս հասկանալով, որ դա խարան է դառնալու իրենց ամբողջ կենսագրության վրա։ Այս նախագծի հիմնական միտքը… Կարդալ ավելին »

Դեռ շաբաթներ առաջ պնդում էի, որ համաճարակի ֆոնին արտաքին անվտանգության մասին մոռանալ չի կարելի

Դեռ շաբաթներ առաջ պնդում էի, որ համաճարակի ֆոնին արտաքին անվտանգության մասին մոռանալ չի կարելի։ Փառք ու պատիվ մեր բանակին, առողջություն վիրավորված երեխային եւ զինծառայողներին։ Հայաստանն անհապաղ պետք է դիմի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ՀԱՊԿ-ին, ՄԱԿ-ին, Եվրոպական Միությանը, ինչպես նաեւ այլ միջազգային գործընկերներին։ Գլոբալ համաճարակի ֆոնին, անտեսելով համամարդկային համակեցության տարրական նորմերը, միջազգային իրավունքի հիմունքները, ՄԱԿ-ի գլխավոր… Կարդալ ավելին »

«Միայն մեկ օրվա ընթացքում 332 անձ թքածա ունեցել ինքնամեկուսացման, վիրուսի տարածման վրա». Աշոտ Ասատրյան

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի օգնական Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չէ, իրոք մի պահ պետք է ամեն ինչ ստոպ տանք ու հասկանանք, թե մենք ինչ ենք անում ու ինչ ենք ուզում: Մեկ օրվա ընթացքում 332 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն՝ մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու… Կարդալ ավելին »

Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

“Հայաստանի էլեկտրական ցանցեր” փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում 11։00- 14։00 Ազատամարտիկների փ. 89 շենքը: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 0… Կարդալ ավելին »

Ո՞րն է մարդկանց տեղորոշման նախագծի իրական նպատակը.«Իրատես»

«Ե­րեկ ԱԺ-ն, այս­պես ա­սած, ժամ­կե­տանց նա­խա­գիծ էր քն­նար­կում, որն այ­սօր ար­դեն հա­զիվ թե մեծ օ­գուտ տա։ Ար­տա­կարգ դրու­թյամբ պայ­մա­նա­վոր­ված` կա­ռա­վա­րու­թյու­նը ո­րո­շել է հա­տուկ մի­ջո­ցով, «սար­քով» տե­ղո­րո­շել քա­ղա­քա­ցի­նե­րին, այ­սինքն՝ բջ­ջա­յի­նի քար­տե­րի մի­ջո­ցով պար­զել, թե եր­կու և ա­վե­լի ան­ձինք գտն­վե՞լ են այն տա­րած­քում, որ­տեղ հա­մա­ճա­րա­կի վտանգ կա։ Հա­մա­ճա­րա­կի պատ­ճա­ռով անձ­նա­կան տվյալ­նե­րի պաշտ­պա­նու­թյան, մաս­նա­վոր և ըն­տա­նե­կան կյան­քի ան­ձեռ­նմ­խե­լիու­թյան,… Կարդալ ավելին »