Սահմանին Ադրբեջանի հրահրած խախտումը որևէ արդարացում չունի․ Աննա Նաղդալյան

 

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է մարտի 30-ին հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը լարելու Ադրբեջանի փորձերը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Հրադադարի ժամանակ հրահրված այս խախտումը որևէ արդարացում չունի, հատկապես այն պարագայում, երբ աշխարհի բոլոր երկրները, այդ թվում  նաև տարածաշրջանի բժշկական ռեսուրսներն ուղղված են  կորոնավիրուսի դեմ պայքարին»,- նշեց Նաղդալյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով