ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել վարկառուի վճարած տոկոսների տեղեկանքները ներկայացնելու վերաբերյալ

Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` Պետական եկամուտների կոմիտեն ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպություններին առաջարկում է` 2020թ․ 1-ին եռամսյակում (ըստ ամիսների)՝ վարկառուի (համավարկառուի) կողմից վճարված տոկոսների վերաբերյալ տեղեկանքների բնօրինակները (ՀՀ կառավարության 19․02․2015թ․ N205-Ն և 05․10․2017թ․ N1321-Ն որոշումներով սահմանված կարգի 5-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված) փոստային ծառայության միջոցով ներկայացնել Կոմիտե։ Այս մասին հայտարարություն է տարածել ՊԵԿ-ը։

«Համաձայնության դեպքում` ֆինանսական կազմակերպությունները կարող են տեղեկանքների բնօրինակները ներկայացնել ք․ Երևան, Կոմիտաս 35 հասցեով` ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչություն։ Միաժամանակ կից ցանկով խնդրում ենք ներկայացնել ամփոփ տեղեկատվություն` փոստային ծառայության միջոցով ուղարկված տեղեկանքների վերաբերյալ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տեղեկանքները ստանալուց հետո հարկային մարմնի աշխատանքները պատշաճ կազմակերպելու նպատակով` կից ցանկում և տեղեկանքներում պարտադիր ներառման ենթակա են վարկառուի (համավարկառուի) վերաբերյալ հետևյալ տվյալները․

1․անունը, հայրանունը, ազգանունը,

2․ հանրային ծառայության համարանիշը,

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

3․ անշաժ գույքի ձեռքբերման վարկային պայմանագրի համարը,

4․ ձեռք բերված անշարժ գույքի հասցեն,

5․ 2020թ․-ի 1-ին եռամսյակի համար վճարված տոկոսագումարները (ՀՀ դրամ)՝ ըստ ամիսների։

Նշում` վարկառու կամ համավարկառու հանդիսանալու վերաբերյալ»,- ասված է հայտարարության մեջ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով