Monthly Archives: Մարտի 2020

Վստահ եմ, որ այս ծանր պահին մենք բոլորս պարտավոր ենք օգնել մեր քաղաքացիներին, հայրենակիցներին և լինել մեր բուժաշխատողների կողքին

Հաշվի առնելով Երևանի քաղաքապետի որոշումը. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Մարտի պարգևավճարները բուժաշխատողներին տրամադրելու վերաբերյալ` ես, որպես Երևանի քաղաքապետարանի աշխատակից, առաջարկում եմ իմ պարգևավճարը (ոչ միայն ամբողջ Մարտի, այլ նաև` ամբողջ եռամսյակի) փոխանցել բուժաշխատողներին: Միաժամանակ, կոչ եմ անում գործընկերներիս, մասնավորապես` ղեկավար կազմին, հետևել իմ օրինակին և փոխանցել իրենց ամբողջ եռամսյակի պարգևավճարը: Վստահ եմ, որ այս ծանր պահին… Կարդալ »

«ԱԺ-ի 80%-ը լավ ամերիկյան ֆիլմեր չի նայել». Մհեր Մկրտչյանը

Կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԺ-ի 80%-ը լավ ամերիկյան ֆիլմեր չի նայել: Հուսով եմ՝ ազգի մեծ մասը ամեն դեպքում նայում ա: Քաշում եք իրանց առաջարկած հավելվածը ձեր հեռախոսի մեջ ու հետո այդ ծրագիրը սկսում է կոտրել ձեր Telegram-ը, Signal-ը և այլն: Դե հաջողություն, ինչ ասեմ»:

АРМЯНЕ В ПАРТИЗАНСКОМ И АНТИФАШИСТСКОМ ДВИЖЕНИИ В ВЕЛИКОЙ ОТЕЧЕСТВЕННОЙ ВОЙНЕ

Су­щест­во­ва­ло нес­коль­ко пар­ти­занс­ких от­ря­дов, да­же полк, ко­то­рый в ос­нов­ном был укомп­лек­то­ван из ар­мян. Так, в сос­та­ве пар­ти­занс­ко­го со­е­ди­не­ния ле­ген­дар­но­го Ков­па­ка, ко­то­рый во­е­вал с не­мец­ко–фа­шистс­ки­ми зах­ват­чи­ка­ми на тер­ри­то­рии Ук­ра­и­ны, дейст­во­вал от­ряд Сер­гея Ару­тю­нян­ца, сос­то­яв­ший из 100 ар­мян, в сос­та­ве пар­ти­занс­ко­го со­е­ди­не­ния ге­не­ра­ла На­у­мо­ва – Ар­мянс­кий пар­ти­занс­кий от­ряд име­ни Анас­та­са Ми­ко­я­на, ко­ман­ди­ром ко­то­ро­го яв­лял­ся Ара­ма­ис Ов­се­пян (в… Կարդալ »

«Տղաներ և աղջիկներ, եթե դուք որպես իշխանություն եք սենց թույլ ու անօգնական, պատկերացնո՞ւմ եք ինչ է լինելու ձեզ հետ վաղը».Վազգեն Սաղաթելյան

Քաղաքացիներին հեռախոսների միջոցով հետևելու նախագիծը 65 կողմ ձայնով չանցավ։ 2 ձայն չհերիքեց։ Նախագծին երեկ խիստ դեմ էր արտահայտվել 374 ձայնով պատգամավոր դարձած, կամ այլ խոսքերով «Լուսավոր»-ից մանդատը գողացած «անկախ» պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Ելույթում նա նշել էր, որ այս նախագիծը՝ քաղաքացիների սահմանադրական իրավունքների խախտում ա ուստի չի կարելի ընդունել այն։ Այսօր սակայն «անկախ» պատգամավորը հայտնեց, որ… Կարդալ »

«Ունենք ևս մեկ առողջացած պացիենտ». Արսեն Թորոսյան

  «Ունենք ևս մեկ առողջացած պացիենտ: Առողջացածների թիվը դարձավ 31: Նաև մեկուսացումից դուրս են եկել 150 հոգի, որից 65-ը Իտալիայից հատուկ չվերթով ժամանած մեր քաղաքացիներն են: Առողջություն եմ մաղթում բոլորին»,-այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Հայտարարված 7-օրյա կարանտինի խիստ ռեժիմը ևս 10 օրով կերկարաձգվի. 97 անձ թոքաբորբ ունեն, որից 30-ը գտնվում են ծանր վիճակում. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց, որ պայմանավորված ներկայիս իրավիճակով ստիպված են ևս 10 օրով երկարաձգել հայտարարված 7-օրյա կարանտինի խիստ ռեժիմը: Ըստ վարչապետի, երբ հայտարարվեց 7-օրյա կարանտինի խիստ ռեժիմը, խուճապի ռիսկեր կային, որը հաջողվեց կառավարելի դարձնել, չնայած այժմ էլ ընկնելու են մեկ այլ ծայրահեղության մեջ, որ այս ամենին շատ հանգիստ են վերաբերում:… Կարդալ »

ՊԲ հատվածում սահմանային իրավիճակը վերահսկելի է. Ջալալ Հարությունյան

Պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանի խոսքով` ՊԲ հատվածում սահմանային իրավիճակը վերահսկելի է։ Հարությունյանն այս մասին ասաց մարտի 31–ին, լրագրողների հետ զրույցում։ «Պաշտպանության բանակի հատվածում սահմանային իրավիճակը վերահսկելի է։ Այսօր ամեն ինչ արվում է զգոնությունն էլ ավելի բարձրացնելու համար, որպեսզի սադրանքներից զերծ մնանք»,– ասաց Հարությունյանը։

Հարուցվել է քրգործ հակառակորդի կողմից զինծառայողներին հրազենային վնասվածքներ հասցնելու դեպքի առթիվ

2020 թվականի մարտի 30-ին՝ ժամը 18:40-ի սահմաններում, հակառակորդի մի խումբ զինծառայողներ ազգային և կրոնական ատելության շարժառիթով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, դիվերսիոն ներթափանցման փորձ են կատարել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ և հրաձգային զինատեսակներից կրակահերթեր արձակել: Միաժամանակ, հակառակորդի մարտական դիրքերից հրաձգային զինատեսակներից կրակահերթեր են արձակել զորամասի նշված… Կարդալ »

Վիտալի Բալասանյանը քվեարկեց

Արցախի նախագահի եւ Ազգային ժողովի այսօր մեկնարկած ընտրություններում արդեն իսկ իր ընտրությունը կատարեց նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը: Գեներալ Բալասանյանը քվեարկեց Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում։ Քվեարկությունը ավարտելուց հետո, Վիտալի Բալասանյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Վիտալի Բալասանյանն ասաց, որ քվեարկել է հանում Արցախի անվտանգության և արդարության:

Պարետատունը հետ է կանգնել կարևոր, բայց կոշտ քայլից, որի համար վճարելու ենք բոլորս

Կորոնավիրուսի համաճարակը մեզ մի շարք նոր բաներ և բառեր է սովորեցնում: Օրինակ՝ շատերը միայն այժմ իմացան թե ինչ է նշանակում պանդեմիա: Սակայն հարկավոր է նշել, որ գոյություն ունի ևս մեկ բառ, որը ևս պետք է սովորել, և այդ բառը տեղաճարակ է՝ էնդեմիա: Տեղաճարակը դա մեկ կամ մի քանի գյուղերում կամ քաղաքներում տարածվող աղետն է, համաճարակը՝ մեկ կամ մի քանի երկրում տարածվող աղետն է, իսկ պանդեմիան՝ մայրցամանքների մասշտաբով տարածվող աղետն է: Հատկապես վիրուսային վարակների դեպքում հարկավոր է ընդգծել, որ հաստատ ամեն ինչ սկիզբ է առնում տեղաճարակից, ընդամենը մեկ կետից և որից հետո այն սկսում է տարածվել թվաբանական կամ երկրաչափական պրոգրեսիայով: Ցանկացած պետություն և անգամ քաղաք ունի վարչատարածքային բաժանումներ, և վարակների տարածմանը ճկուն և օպերատիվ արձագանքման դեպքում շատ հեշտությամբ հնարավոր կլինի ցանկացած բնակավայրում չեզոքացնել վարակի տարածումը և հեռու մնալ համաճարակի և առավել ևս՝ պատդեմիայի վտանգից: Կարելի է վստահաբար ասել, որ արտակարգ իրավիճակում տեղաճարակի նկատմամբ հարկավոր է անպայման կիրառել ավելի խիստ միջոցներ: Հայաստանում կորոնավիրուսի տարածման աղբյուներից մեկըԿոտայքի մարզի Չարենցավան քաղաքն է: Այսօր ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը հրապարակեց Չարենցավանը փակելու և սահմանափակումներ մտցնելու որոշումը: Սակայն պարզվում է, որ սահմանափակումներ մտցնելու վերաբերյալ Պարետի որոշումից ընդամենը րոպեներ անց պարետի որոշումը չեղարկվել է: Այս մասին լրատվամիջոցներին հայտնում են Կոտայքի մարզպետարանի թեժ գծից, իսկ մանրամասներ և բացատրություններ չկան: Այսինքն, պարետատունը հետ է կանգնել կարևոր որոշումից՝ խուսափելով կոշտ քայլից, փոխարենը չգնահատելով հետևանքները: Հետանքներ, որոնց համար վճարելկու ենք մենք բոլորս: Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պատճառով Հայաստանն արդեն իսկ պատրաստվում է կորցնել 300.000.000.000 դրամի չափ գումար, որի մասին հայտարարել է անձամբ վարչապետը: Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պատրաստվում է այդքան գումար հատկացնել կորոնավիրուսի պատճառով տուժած անձանց և կազմակերպություններին, փոխհատուցելով մի շարք վարկերի տոկոսոգումարներ: Սակայն դա էլ դեռ ամենը չէ: Հայկ  Կիսեբլյան