Խորհրդարանական ընդդիմությունը ցուցադրեց՝ Հայաստանում պառլամենտարիզմը ողջ է և մեծամտացած մեծամասնությունն ամենազոր չէ. Ռուբեն Մելիքյանը

«Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով արտակարգ դրության օրերին քաղաքացիների տեղաշարժը հսկելու նպատակով հեռախոսները վերահսկելու մասին օրինագծի ընդունումն ԱԺ-ի կողմից մերժելուն:

Ռուբեն Մելիքյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«COVID-19-ի դեմ պայքարի պատրվակով մեր բոլորի իրավունքների նկատմամբ անհամաչափ միջամտություն նախատեսող խայտառակ օրինագիծը, Լուսավոր Հայաստան և Բարգավաճ Հայաստան խմբակցությունների ջանքերով, տապալվեց։

Խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները գործնականում ցուցադրեցին, որ պառլամենտարիզմը Հայաստանում ո՛ղջ է, որ մեծամտացած մեծամասնությունը ամենազոր չէ՛, որ քաղաքական իշխանության պոպուլիզմը և անպատասխանատվությունը կարո՛ղ է արգելափակվել՝ փաստարկով ու համարձակությամբ, որ սխալ առաջնահերթություններն ու սխալ ուղերձները մի օր բերում են տապալման։

Ընդդիմադիրներն այսօր մի կարևոր բան ապացուցեցին. իրավունքի գերակայությունը Հայաստանում ապագա ունի։ Շնորհակալ եմ «իրեղեն ապացույցի» համար»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով