Daily Archives: 05.03.2020

«Շնասեր Փաշինյանը և կենդանասեր բռնապետերը».Գագիկ Համբարյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի իրեն նվիրած կովկասյան զտարյուն հովվաշան ձագի՝ Բոնդորի հետ ուղղակի էքստազ է առաջացրել Փաշինյանի կողմնակիցների և երկրպագուների մոտ… Որքան կռահում եմ «Բարի և շնասեր Փաշինյանը» PR օպերացիան նաև կազմակերպված է վարչապետի աշխատակազմի կողմից և նպատակ ունի ոչ միայն գովաբանել Փաշինյանին, ով ընդամենը օրեր առաջ իր հակառակորդներին վիրավորելու… Կարդալ ավելին »

Ստուգումներից պարզվել է, որ բենզալցակայանների 60 տոկոսում մարդկանց խաբում են. Վարչապետը հանձնարարականներ տվեց

Երբ մարդը գնում է բենզալցակայան, ասում ՝ 5 լիտր բենզին տվեք. մենք երաշխավորո՞ւմ ենք, որ հեն 5 լիտր բենզին են տվել: Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Դրա համար շուկայի վերահսկողության տեսչական մարմնին տվեցինք հանձնարարականներ: Դա պետության պարտականությունն է, որ եթե բենզալակայանին իրավունք եմ տվել, որ այդտեղ աշխատի, ուրեմն… Կարդալ ավելին »

Ադրբեջանն անցկացնում է զորքերի մասշտաբային վերատեղակայում

Ադրբեջանը զորավարժությունների շրջանակում անցկացնում է զորքերի մասշտաբային վերատեղակայում: Վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը՝ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ լայնածավալ հրամանատարաշտաբային զորավարժությունների ժամանակ ընունված որոշման համաձայն՝ զորքերը եւ կառավարման կետերը վերատեղակայվել են օպերատիվ նշանակության շրջաններում, ճակատային եւ բանակային ավիացիան տեղափոխվել է պահեստային օդանավակայաններ, հրթիռային եւ հրետանային զորքերը դուրս են բերվել պահեստային կրկային եւ մեկնարկային դիրքեր,… Կարդալ ավելին »

Մարտի 9-ից դասերը ուսումնական հաստատություններում կվերսկսվեն

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Առողջապահության նախարարությունից հատուկ ցուցումներ չի ստացել, հետևաբար, ուսումնական հաստատություններում  երկուշաբթի օրվանից` մարտի 9-ից դասերը կվերսկսվեն: Այս մասին ՀՀ կառավարության մարտի 5-ի նիստում հայտարարել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նա նաև տեղեկացրել է, որ ամենօրյա կապի մեջ է  Առողջապահության նախարարի հետ: Առաջիկա օրերին ևս հանրապետությունում սուր շնչառական` կորոնավիրուսային վարակի… Կարդալ ավելին »

Պատահական չէ,որ հաղթանակներ կերտած գեներալները ծնվել են նույն օրը

Այսօր Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի եւ  մեծն սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Վազգեն Սարգսյանը եղել է ՀՀ առաջին պաշտպանության նախարարը 1991-ից 1992 թվականներին և այնուհետև 1995-ից 1999 թվականներին: Նա նաև եղել է ՀՀ վարչապետ 1999 թվականի հունիսի 11-ից մինչև իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը: Իր ակտիվ գործունեությունը սկսել է 1988 թվականին Ղարաբաղյան շարժման… Կարդալ ավելին »

Մենք սկզբունքայնորեն մերժում ենք այս կեղծ հանրաքվեն. «Ազգային օրակարգ» կուսակցություն

Այսօր Երևանի մի շարք մայրուղիներում հայտնվել են մեր կուսակցության կողմից պատրաստված քարոզչական վահանակները, որոնցում մենք կոչ ենք անում մերժել իշխանությունների կողմից սահմանադրության և օրենքների խախտմամբ նախաձեռնած, և փաստացի հասարակությանը պարտադրված հանրաքվեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Մենք սկզբունքայնորեն մերժում ենք այս կեղծ… Կարդալ ավելին »

Բռնության կոչերը քրեականացվում են. Նոր նախագծի նրբերանգները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ազգային ժողովում այսօր կքննարկվի կառավարության կողմից ներկայացված ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որով իշխանությունները ցանկանում են նոր կետ ավելացնել եւ քրեականացնել բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը: Մասնավորապես, փոփոխության մեջ ասվում է. «Անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական, կամ սոցիալական ծագումով, գենետիկական… Կարդալ ավելին »

Արդյոք Իրանից հատուկ չվերթով ինքնաթիռի ժամանումը կազմակերպվեց հատուկ ընթացակարգով և ինչո՞ւ է առաջացել դիմակների սղության խնդիր

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները (ԱԱՏՄ) օդանավակայանում և սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում կորոնավիրուսի ներթափանցման վերահսկողական աշխատանքներն իրականացնում են համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ցուցումների և Առողջապահական միջազգային կանոնների։ Անդրադառնալով մտահոգություններին, մասնավորապես, Իրանից ժամանողների մոտ վարակի հնարավոր առկայության մասին, ԱԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Լիանա Եղիազարյանն ասել է, որ… Կարդալ ավելին »