Ադրբեջանն անցկացնում է զորքերի մասշտաբային վերատեղակայում

Ադրբեջանը զորավարժությունների շրջանակում անցկացնում է զորքերի մասշտաբային վերատեղակայում:

Վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը՝ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ լայնածավալ հրամանատարաշտաբային զորավարժությունների ժամանակ ընունված որոշման համաձայն՝ զորքերը եւ կառավարման կետերը վերատեղակայվել են օպերատիվ նշանակության շրջաններում, ճակատային եւ բանակային ավիացիան տեղափոխվել է պահեստային օդանավակայաններ, հրթիռային եւ հրետանային զորքերը դուրս են բերվել պահեստային կրկային եւ մեկնարկային դիրքեր, հայտնում է News.am-ը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով